00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Յուրի Վարդանյանի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 12-ամյա ուղևորը հոսպիտալացվել է. shamshyan.com Հրաչյա Հարությունյանին դեկտեմբերին ներում կշնորհվի Իլհամ Ալիևին այսօր դիմավորել է ոչ թե Զաքիր Հասանովը, այլ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին ՍադիկովըՀամացանցում հայտնվել է փաուերլիֆթինգի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի սպանության տեսագրությունը (տեսանյութ)Հուզիչ տեսանյութ․ հայր և որդի. գնահատեք ձեր ծնողներին, քանի դեռ նրանք ձեր կողքին ենՍևան քաղաքի հանգստյան գոտում վագոն-տնակ է այրվելՍուրգուտում մարդկանց վրա հարձակման գործով կզբաղվի ՌԴ քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը«Հայերին հաջողվել էր համոզել մեզ, որ Կարմիր Քրդստանի բնակիչները քրդեր են եղել». ադրբեջանցի ակադեմիկոս Հետաքրքիր զարգացումներ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի շուրջՋերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Բողոքի ակցիա Բեռլինում Ադրբեջանի իշխանությունների դեմ

Երեկ Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան առջև մի խումբ ադրբեջանցի երիտասարդներ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում NIDA երիտասարդական շարժման ակտվիստներ Բայրամ Մամեդովի և Գիյաս Իբրահիմովի կալանման առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը, պիկետավորները պահանջել են ազատ արձակել երիտասարդ ակտիվիստներին, որոնք ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության կեղծ մեղադրանքով:

Ակցիայի մասնակիցները կրել են Մամեդովի և Իբրահիմովի, ինչպես նաև բանտում գտնվող հետազոտող լրագրող Խադիջա Իսմայիլովայի պատկերներով շապիկներ:

Ադրբեջանցի վտարանդի այլադավանները նախատեսում են նման բողոքի ակցիաներ անցկացնել նաև այլ եվրոպական երկրներում Ադրբեջանի դեսպանատների դիմաց:

Նրանք Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատաների մուտքերին հետևյալ գրություններով պաստառներ են փակցրել. «Մենք ստրուկներ չենք, թմրամոլներ չենք: Մենք երիտասարդություն ենք, որին դուք ցանկանում եք վերացնել»:

Բայրամ Մամեդովն ու Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել են մայիսի 11-ին՝ նախորդ գիշեր Բաքվի կենտրոնում Հեյդար Ալիևի արձանի պատվանդանի կողերին ադրբեջաներենով և անգլերենով Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ), իսկ առաջնակողմում՝ Fuck the system (Կորչի համակարգը) գրություններ անելու համար:

Այդ գրություններով արձանի լուսանկարը հայտնվել էր Facebook սոցցանցում, ինչը մեծ արձագանք էր առաջացրել Ադրբեջանում:

«Իբրահիմովն ու Մամեդովն ինձ ասացին, որ ոստիկանությունն իրենցից պահանջել է, որպեսզի հրապարակորեն ներողություն խնդրեն արձանից տեսախցիկի առաջ, եթե ուզում են ազատ արձակվել»,- լրագրողներին պատմել է նրանց փաստաբան Էլչին Սադըգովը՝ նշելով, որ երիտասարդ ակտվիստները հրաժարվել են այդ առաջարկությունից:

Բաքվի դատարանը նրանց նկատմամբ 4 ամիս ժամկետով մեկուսացնելու որոշում է ընդունել մինչև դատը: Մամեդովին և Իբրահիմովին 12 տարվա ազատազրկում է սպասվում:

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը հայտարարել է, որ ապօրինաբար թմրանյութեր պահելու մեղադրանքով Բաքվում Հեյդար Ալիևի արձանը պղծած ակտիվիստներ Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմովն Ադրբեջանում ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով և կոչ արել անհապաղ ազատ արձակել նրանց:

«Ադրբեջանը երիտասարդ ակտիվիստների դեմ թմրանյութերի հետ կապված կեղծ մեղադրանքներ առաջադրելու տխուր պատմություն ունի, որպեսզի վախեցնի նրանց և հետ պահի մյուսներին նրանց հետևելուց»,- ասել է Հարավային Կովկասի գծով HRW-ի տնօրեն Գեորգի Գոգիան:

Բայրամ Մամեդովը հանդիսանում է NIDA երիտասարդական շարժման, իսկ Գիյաս Իբրահիմովը' ձախամետ «Ձախ ճակատ» երիտասարդական խմբի անդամ: Երկու ակտիվիստներն էլ Բաքվի սլավոնական համալսարանի ուսանողներ են:

Ադրբեջանում ավանդույթ է դարձել իշխանություններին, կառավարությանը քննադատող ակտիվիստներին, ընդդիմադիրներին և քաղաքական-հասարակական գործիչներին, անգամ կրոնականներին թմրանյութերի հետ կապված հոդվածներով մեղադրանքներ ներկայացնելն ու բանտեր նետելը:

Meydan TV-ն այդ առնչությամբ գրում է, որ Ադրբեջանն այսօր մի երկիր է, որի իշխանության մարմիններում, սկսած պետության ղեկավարից մինչև բանտապահ, «պատվի» և «խղճի» մասին խոսքերն ունեն ամենախեղաթյուրված իմաստը:

Միջազգային և ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով' Ադրբեջանում ներկայումս մոտ 100 քաղաքական բանտարկյալ կա, որոնցից 28-ը ճանաչվել են խղճի բանտարկյալներ:

դիտվել է 1392 անգամ

Լրահոս
21 Օգոս
Ռամոսի կարմիր քարտն ու «Ռեալ»-ի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)Ռիհաննան իր կերպարը հավերժացրել է կիսագուլպաներում Մոսկվայում թունավորված իտալացի զբոսաշրջիկներին հոսպիտալացնելու կարիք չի եղել «Բարսելոնա»-ի հաղթական մեկնարկը (տեսանյութ, լուսանկարներ)Սեքսի համար ճիշտ ժամը ամենևին էլ գիշերը չէ Աշխարհի զարգացման տեմպի մեջ երբեմն մոռանում ենք մեր մշակույթի մասին. վարչապետԱշխարհի թոփ 12 լավագույն նախագահական տները (տեսանյութ, լուսանկարներ)Ծրագրվել էր պայթեցնել նաև Sagrada Família-ն (տեսանյութ, լուսանկարներ)Հարուստի ու աղքատի տարբերությունըԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Վախճանվել է Տ. Նարեկ եպիսկոպոս ՇաքարյանըՅուրի Վարդանյանի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 12-ամյա ուղևորը հոսպիտալացվել է. shamshyan.com Հրաչյա Հարությունյանին դեկտեմբերին ներում կշնորհվի Արփի Գաբրիելյանը լողափից լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր սեքսուալ կազմվածքը (լուսանկար)Իլհամ Ալիևին այսօր դիմավորել է ոչ թե Զաքիր Հասանովը, այլ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին ՍադիկովըՀամացանցում հայտնվել է փաուերլիֆթինգի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի սպանության տեսագրությունը (տեսանյութ)Հուզիչ տեսանյութ․ հայր և որդի. գնահատեք ձեր ծնողներին, քանի դեռ նրանք ձեր կողքին ենՍևան քաղաքի հանգստյան գոտում վագոն-տնակ է այրվելԻնչպիսին է Իչան իրական կյանքում. դերասանուհու նոր լուսանկարներըՍուրգուտում մարդկանց վրա հարձակման գործով կզբաղվի ՌԴ քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը«Հայերին հաջողվել էր համոզել մեզ, որ Կարմիր Քրդստանի բնակիչները քրդեր են եղել». ադրբեջանցի ակադեմիկոս 52-ամյա Մոնիկա Բելուչին հիացրել է իր գեղեցկությամբ Vanity Fair-ի համար արված ֆոտոշարքումՄերի Մակարյանի նոր լուսանկարը՝ ԱՄՆ-ից (լուսանկար)Հետաքրքիր զարգացումներ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի շուրջՋերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանովԿոստյո՞ւմն է որ ձեզ պիտի գեղեցկացնի...Երևանի գարեջրի 4-րդ փառատոնն ավելի շատ մասնակիցներ և հյուրեր է հավաքելԶսպաշապիկ Բաքվի համար. պատերազմ չի՞ լինիԵրկրաշարժ՝ Ճամբարակ քաղաքից մի քանի կմ հեռավորության վրաՀրդեհներ տարբեր խոտածածկ տարածքներում Աստղագուշակ՝ օգոստոսի 20-ի համարՀայաստանում անհրաժեշտ է արգելել որսըԱրտակարգ դեպք Լոռու մարզում. Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Դեբեդ գետում (լուսանկարներ)Բագրատյանի և հայոց լեզվի մասինԻվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ)Ո՞վ է պատասխան տալու Խոսրովի արգելոցում տեղի ունեցած աղետի համար Օրվա խորհուրդըՊուտինը կօգնի Երկաթգծի վրա հայտնված կնոջը հրաշքով են փրկել (տեսանյութ)Իսպանիայի թագավորն ու թագուհին այցելել են հիվանդանոց՝ ահաբեկչությունից տուժածներին տեսակցության (տեսանյութ)Անկրկնելի Մելանիա Թրամփը (լուսանկարներ)Հայտնի են London Chess Classic միջազգային մրցաշարի բոլոր մասնակիցներըԵրջանկության բանաձև՝ Ֆրանսիայի առաջին տիկնոջիցՄխիթարյանը՝ հաղթանակի մասինԲասկետբոլի հավաքականը կարևոր խաղում պարտվեցNO COMMENT: Ամերիկայի կուլտուրիստ կանայք (տեսանյութ)ԻՊ-ը ստանձնել է Սուրգուտում հարձակման պատասխանատվությունըՄոսկվայում տեղի է ունեցել հայտնի դերասանուհի Վերա Գլագոլևայի հուղարկավորությունըԹրամփի թվիթերյան հաշիվը գնահատվել է 2 մլրդ դոլարՄուսուլմանները Բարսելոնայում բողոքի ցույց են կազմակերպել ահաբեկչության դեմ
Ամենադիտված
Թուրքերը` Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանՀայաստանի թշնամիների թիվն ավելացավՆոր տեսահոլովակ. Սուպեր Սաքո և Արկադի ԴումիկյանՀայուհու պատասխանը՝ Մխիթարյանին Հայաստանի հաջորդ վարչապետի անունը հայտնի է...Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Պուտինը՝ դժվարին երկընտրանքի առաջ. Ղարաբաղը կարող է պայթել…Ինչպես են հայկական զինված ուժերը գետնին հավասարեցնում ադրբեջանական դիրքը (տեսանյութեր)«Հրապարակ». Տուրիստն ապշել է. մեքենայի պատուհանն իջեցրել են ու 100 դոլարանոցների տրցակ նետել ճամփեզրի մարդկանց