00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հրաչյա Հարությունյանի հարազատները պատրաստվում են ներման խնդրագրով դիմել Սերժ ՍարգսյանինԳևորգ Սաֆարյանի պահանջը ԿառավարությունիցՊատկերասրահ՝ Կոնդի թունելումԵվրամիությունը պատարստ է օգնելու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի կապակցությամբԹուրքիան պատասխան է տալու սպառնալիքներին. Չավուշօղլուն պատասխանել է Գերմանիայի արտգործնախարարինԻնչպես է Մորատան հրաժեշտ տալիս «Ռեալ»-ի ֆուտբոլիստներին (տեսանյութ)Հիվանդանոցում մայրական մահացության դեպք է գրանցվելԺողովրդագրական աղետ. ահա թե ինչ է սպասվում Հայաստանին«Ինչպիսի հիանալի կոշիկներ». հայ դիզայներների նվերը Քիմ Քարդաշյանին Նախագահը ընդունել է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի գլխավոր համադրողին

Ռումինական «Ադեվարուլ» օրաթերթը երեք էջ է նվիրել է Ռումինիայի ամենահետաքրքիր ջազմեն Հարրի Դավիդյանին

Ռումինական «Ադեվարուլ» օրաթերթն իր շաբաթավերջյան համարում (Adevărul, 5-7 mai 2017) երեք ամբողջական էջ է նվիրել ռումինահայ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանին՝ զետեղելով ծավալուն հարցազրույց, արտիստի մասին կենսագրական տեղեկություններ եւ լուսանկարներ: «Ադեվարուլի» թղթակից Կոսմին Զամֆիրակեն (Cosmin Zamfirache) արտիստին հանդիպել է ապրիլի 22- ին Բոտոշանում, ուր նա տեղի հայկական համայնքի հրավերով բացառիկ համերգ էր տվել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրյակին:

«Երբ խոսում ենք Ռումինիայում ջազի մասին, անհնար է շրջանցել Հարրի Դավիդյանի անունը»,- գրում է թերթը:

Հարրի Դավիդյանը ծնվել է 1952թ. Ռումինիայի ծովափնյա Կոնստանցա քաղաքում, հայկական ընտանիքում, եւ համարվում է Ռումինիայի ժամանակակից ջազ-երաժշտության առանցքային դեմքերից մեկը: Դաշնամուրի առաջին դասերն առել է 6 տարեկան հասակում, ութ տարի սովորել Կոնստանցայի երաժշտական դպրոցում, այնուհետեւ ավարտել Բուխարեստի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը: 17 տարեկանում հրապուրվել է ջազով' առաջին անգամ ջազային մի փառատոնում լսելով Մեմֆիս Սլիմին: Դրանից հետո թողել է դասական դաշնամուրը եւ ամբողջովին նվիրվել ջազին: Առաջին անգամ ջազային կատարումներով հանդես է եկել 1974թ. Սիբիուի փառատոնին: Արագորեն ձեռք բերելով լայն ճանաչում' նվագել է ռումինական ջազի կարկառուն ներկայացուցիչների հետ եւ թողարկել բազմաթիվ ալբոմներ, այդ թվում՝ Անգլիայում, Հունաստանում, Բուլղարիայում:

«Կոմունիստական ռեժիմի օրոք երաժշտության միջոցով էինք պահպանում ներքին ազատության ոգին»,- ասում է արտիստը, որն իր իսկ խոստովանությամբ դարձել է աֆրո-ամերիկյան Նոր Օռլեանում ծնված երաժշտության խորհրդանիշը Ռումինիայում: Շուրջ կես դար նա կարողանում է իմպրովիզացիաների, դասախոսությունների, լսումների, փառատոների եւ լեփ-լեցուն դահլիճներում համերգների միջոցով հրաշալի կերպով ներկայացնել ջազի ազատությունն ու տառապանքը: Մեծ մասամբ կրելով բալկանակովկաս յան արտացոլումն ու ոգին՝ Հարրի Դավիդյանը հայտնի է հատկապես ջազին զանազան էթնիկ տարրեր հաղորդելով: Դավիդյանը տարիներ շարունակ երգել է Ջոնի Ռըդուկանուի հետ եւ մասնակցել բազմաթիվ համերգների ինչպես Ռումինիայում եւ Հայաստանում, այնպես էլ գրեթե բոլոր եվրոպական երկրներում եւ Միացյալ Նահանգներում: Միաժամանակ, Հարրի Դավիդյանը Կոնստանցայի Դրամատիկական թատրոնում կազմակերպել է Իմպրովիզացիայի դասեր՝ նվիրված ջազին, ինչը Ռումինիայում իր տեսակի մեջ եզակի է: Երիտասարդ երաժիշտներին աջակցելու նպատակով 1990-ական թթ. սկզբին նա ստեղծեց «Հարրի Դա վիդյան» հիմնադրամը: Իր ստեղծագործական գործունեության համար International Herald Tribune պարբերականի կողմից (ներկայիս International New York Times) 1990-ական թթ. ճանաչվել է Ռումինիայի ժամանակակից ամենահետաքրքիր ջազմենը:

Իր գործերի մեջ էթնիկ տարրերի առատության վերաբերյալ Հարրի Դավիդյանը նշում է. «Այստեղ՝ երաժշտական ավանդույթներով հարուստ Բալկանների սրտում, ինձ կարծես դրախտում եմ զգում: Ես երկու ծագում ունեմ. հայկական՝ ծննդով, եւ ռումինական՝ որդեգրմամբ, եւ երկու մշակույթն էլ ինձ շատ հարազատ են, երկուսում էլ ինձ զգում եմ, ինչպես ձուկը ջրում: Չնայած թվում է, թե դրանք երկու տարբեր մշակույթներ են Սեւ ծովի աջ եւ ձախ կողմերում՝ Կովկասում եւ Բալկաններում, այնուամենայնիվ, դրանք կարող են կենակցել, առավել եւս երաժշտության աշխարհում»:

դիտվել է 444 անգամ

Լրահոս
22 Հուլ
ԻՊ առաջնորդ ալ -Բաղդադին ողջ էԱրծվի արձանի մոտ Opel-ը բախվել է գովազդային սյանը. կա 1 զոհ, 1 վիրավորՎրաստանի նախագահը երկու տարեկան որդու հետԻնքնասպանություն ադրբեջանական բանակում Հրաչյա Հարությունյանի հարազատները պատրաստվում են ներման խնդրագրով դիմել Սերժ ՍարգսյանինՊուտինը հայտնել է, որ սոցիալական ցանցերից որևէ մեկում հաշիվ չունիՊայթյուն՝ Կահիրեի սրճարաններից մեկումԵլփին գյուղում տրակտոր է կողաշրջվել. կա զոհՆոր մանրամասներ Երևանի Մալաթիա-Սեբաստիայում հնչած կրակոցներիցՀայաստանը կոշտացնում է «լեքսիկոնը»Օրենքով գող Սարգիս Սելվիյանը ձերբակալվել է Ինչպես է շեյխը «զվարճանում է» ԵրեւանումԻմ պատասխանը Գուգուշի երևանյան համերգի շուրջ դատարկ բազառներինԱյս աղջիկը վատնել է ունեցվածքը Քիմ Քարդաշյանի կազմվածքն ունենալու համար (տեսանյութ) «Դիկտատոր» չիպսեր` Ադրբեջանի նախագահի պատկերով (լուսանկար)Գևորգ Սաֆարյանի պահանջը ԿառավարությունիցՊատկերասրահ՝ Կոնդի թունելումՀայտնաբերվել է փայտանյութով բարձված առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա. հարուցվել է քրգործՎարդավառին նվիրված տոնական միջոցառումների ժամանակացույցըԱնահիտ Բախշյանն ազատվել է պաշտոնիցՔըրք Քրքորյանի ընկերությունը լքում է Լաս ՎեգասըԷրդողանի առաջարկը՝ Գերմանիային Քուդիստանը չի կարող անկախ պետություն դառնալ. Իրաքի փոխնախագահՖուլ հաուսցի գեղեցկուհու համարձակ լուսանկարները՝ ԹայլանդիցՍա լավ մարզում էր. Մոուրինյուն՝ «Սիթի»-ի դեմ խաղի մասին Հայկական ռաբիսի հաղթարշավը. սեքսուալ բաչատա՝ «Մի գնա» երգի ներքոԵվրամիությունը պատարստ է օգնելու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի կապակցությամբԹուրքիան պատասխան է տալու սպառնալիքներին. Չավուշօղլուն պատասխանել է Գերմանիայի արտգործնախարարինԻնչպես է Մորատան հրաժեշտ տալիս «Ռեալ»-ի ֆուտբոլիստներին (տեսանյութ)Հիվանդանոցում մայրական մահացության դեպք է գրանցվելԺողովրդագրական աղետ. ահա թե ինչ է սպասվում Հայաստանին«Ինչպիսի հիանալի կոշիկներ». հայ դիզայներների նվերը Քիմ Քարդաշյանին Նախագահը ընդունել է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի գլխավոր համադրողինԲաբլոյանի ուշագրավ հյուրը. ի՞նչ ազդակ է հղել Երևանը Հայաստանի սուսերամարտիկների արդյունքները մեծահասակների աշխարհի առաջնությունումԺիրայր Սեֆիլյանը կոչ է արել շրջափակել դատարանի շենքըՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին Գուգուշը կգա ՀայաստանԼուսնային փոշով Արմսթրոնգի պայուսակը վաճառվել է 1.8 մլն դոլարով Հասկանում եմ, որ բարդ է Հայաստանում հաջողություններ ունենալը. Սերժ Սարգսյան«Բավարիա»-ի ֆուտբոլիստները կատարում են Despacito երգը (տեսանյութ)Մարմնավաճառ Միլենան, պարզվել է՝ տրանսսեքսուալ է. մանրամասներՀայաստանի բասկետբոլիստները՝ ադրբեջանցիներին հաղթելուց հետո (լուսանկար)Պուտինը հանդիպում կունենա Ալիևի հետ22 տարվա դադարից հետո Դդմաշենում մանկապարտեզ բացվեցԻնչու է Մոսկվան հրաժարվում կազմակերպել Ալիև-Սարգսյան հանդիպումըԱՄՀ-ն համաձայնել է1,6 մլրդ եվրո հատկացնել ՀունաստանինՀրաչյա Հարությունյանի ընտանիքը հույս ունի, որ նրան ազատ կարձակեն«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր մարզահագուստը (լուսանկար)Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը հաղթեց Ադրբեջանին (տեսանյութ)
Ամենադիտված
Ռուսաստանը սրում է ատամները. հայկական կողմի կոշտ պատասխանըՕդանավակայանում վայր ընկած կնոջն օգնելու փոխարեն աշխատակիցն ասել է. «Վեր կաց` նստի՛, խանգարում ես քաղաքացիներին ռեգիստրացիա անցնել» Արման Նշանյանը և Սոս Ջանիբեկյանը իրենց սիրելիների հետ՝ Կաննում (լուսանկար) Տեսանյութ. Մանվել Գրիգորյանի տարեդարձը տոնեցին նաեւ պատանի երկրապահների ճամբարում«Ես ցուցադրում եմ իմ կազմվածքը, որպեսզի ստվերում թողնեմ Քարդաշյանին» (լուսանկարներ)«Էլիտար» մարմնավաճառի հուշերը. 3300 համարները նրա ֆիշկան էրԾանր վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող (լուսանկար)Ի՞նչ անակնկալ է նախապատրաստում Մոսկվան Հայաստանի ու Արցախի համարԼոռվա անեկդոտների թոփ տասնյակԻնչպես 3 ամսում ռուսական անձնագիր ստանալ (տեսանյութ)