00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Թալանել են Անժելա ԹովմասյանինՌուսաստանն ու Ադրբեջանն աշնանն իրենց սահմանների վերաբերյալ բանակցություններ են վարելու Արթուր Սարկիսովը՝ լրագրողի դերում (տեսանյութ)Սկսվել են Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման նախագծման աշխատանքներըԵՄ-ն Հունաստանին 209 մլն եվրո է հատկացրել միգրանտների տեղավորման համարՋասթին Բիբերը պատահմամբ պապարացիին վրաերթի է ենթարկել Ֆրանսիայի Ազգային ժողովն արգելել է որպես օգնականներ նշանակել պատգամավորների ազգականներինՄխիթարյանն` ընդդեմ «Բարսելոնա»-ի (տեսանյութ)Կրակել են «Պալաչի» տան վրա

ՆԱՏՕ-ի ուղերձը Երևանին` բաց տեքստով…

Պայթյունավտանգ այս ժամանակներում, երբ ամենշատը խոսվում է արցախյան պատերազմի վերաբռնկման մասին, իսկ թշնամին էլ ջանք չի խնայում` լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքն իրական դրաձնելու, Հայաստանի առաջ ծառացած կարևորագույն հարցը, թերևս, անվտանգության հավելյալ երաշխիքների հարցն է: Մենք բնավ էլ հիմարներ չենք ու հրաշալիորեն հասկանում ենք, որ երբևիցե մեկ ուղղությամբ ընթանալը կամ միայն մեկի քմահաճույքին տրվելը չի կարող 100 տոկոսանոց երաշխիք հանդիսանալ մեր երկրի  անվտանգության ամրապնդման հարցում, հետևաբար մշտապես փորձել ենք որքան հնարավոր է կոմպլեմենտար քաղաքականություն վարել ու մեզ ապահովագրել բոլոր կողմերից: Բայց եթե  տարիներ առաջ, երբ աշխարհում գեոպոլիտիկ իրավիճակն այսաստիճան սրված չէր, մեր այդ արտաքին քաղաքական գիծը տալիս էր իր պտուղներն, ապա այժմ, երբ շատ միջազգային փորձագետներ խոսում են նույնիսկ երրորդ համաշխարհայինի բռնկման վտանգի մասին, Հայաստանին այլ բան չի մնում, քան կողմնորոշվել` աջ, թե ձախ:

Սովորաբար, հատկապես արևմտամետ հայացքներ ունեցող փորձագիտական շրջանակների մոտ իշխում է այն  տեսակետը, թե Հայաստանի ռուսամետ քաղաքականությունը հատկապես ռազմաքաղաքական ոլորտում չի կարող արդարացված համարվել: Շատերն այն կարծիքին են, թե Արևմուտքը ևս  պատրաստ է մեր երկրին տալ անվտանգության երաշխիքներ ու եթե հարկ լինի կրծքով պաշտպանել Հայաստանն ասենք թուրքական ագրեսիայից: Մի խոսքով` կա տեսակետ, թե Հայաստանն ունի Ռուսաստանին այլընտրանք, ու բացառապես կոռումպացված ու միայն իրենց աթոռի մասին մտածող իշխանավորների սուբյեկտիվ մոտեցման արդյունքում է, որ այսօր Հայաստանը վերածվել է ռուսաստանի «ֆորտպոստի»:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Վիլյամ Լահուն 168.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել էր Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս մակարդակին, խոսել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա վիճակի մասին, այն ծրագրերի, որոնք երկու կողմերը, միմյանց հետ համագործակցելով, հաջողությամբ կյանքի են կոչում: Խոսելով Հայաստանի` ՆԱՏՕ-ին  հնարավոր անդամակցության մասին` բանախոսը, սակայն, մի շատ հետաքրքրական հայտարարաություն էր արել, որը ոչ մի կերպ չի կարելի աչքաթող անել. հայտարարել էր, թե եթե Հայաստանն ի վերջո որոշի անդամակցել ՆԱՏՕ-ին, դա, բնականաբար, կավելացնի համագործակցության հնարավորությունները, օրինակ՝ հայ խաղաղապահների քանակը ՆԱՏՕ-ում կմեծանա, Դաշինքում մեր անձնակազմի պաշտոնները կավելանան և այլն։ Բայց դա Հայաստանի որոշելիքն է՝ որքան սերտացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Երբ փորձում ես  կարդալ ասվածի տողատակերն ու հասկանալ պաշտոնյայի բուն ասելիքը, կամա-ակամա գալիս ես այն եզրահանգման, որ Լահուն միանգամայն դիվանագիտական լեզվով փորձում է հասկացնել, որ ՆԱՏՕ-ն Հայաստանը չի դիտարկում որպես իր համար պոտենցիալ դաշնակից, ու եթե նույնիսկ ինչ-որ մի հրաշքով Երևանը որոշի անդամակցել այս ռազմաքաղաքական կառույցին, ապա դա Հայաստանին խոշոր հաշվով ոչինչ չի տա, ինչպես և ՆԱՏՕ-ին: Համաձայնե՛ք` ՆԱՏՕ-ում ասենք խաղաղապահների թվի ավելացումն այն ակնկալիքը չէ, որ որևիցե իրեն հարգող պետություն կարող է ունենալ` անդամակցելով տրանսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքին:

Այսպիսով` ի՞նչ տրամաբանական եզրահանգում պետք է կատարել վերն ասվածից, կամ ո՞րն է Հայաստանի միակ ելքը մի պարագայում, երբ Արևմուտքը փաստացի հրաժարվում է մեզ անվտանգության երաշխիքներ տրամադրել: Ուզենք մենք, թե չուզենք, ուրախանանք, թե տխրենք, բայց այսօր Հայաստանը Ռուսաստանին այլընտրանք չունի` առնվազն անվտանգության ապահովման տեսանկյունից: Այո՛, Արևմուտքում չեն թաքցնում Հայաստանի հետ մերձենալու ձգտումները, չեն թաքցնում ցանկությունն` ինտեգրելու մեր երկիրը եվրոպական կառույցներին, հաստատելու սերտ տնտեսական հարաբերություններ և այլն, սակայն չգիտես ինչու (իսկ իրականում` միանգամայն հայտնի պատճառներով) նույն Արևմուտքն երբեք չի հայտարարում իր պատրաստակամության մասին` Հայաստանին տալու անվտանգության հստակ երաշխիքներ կամ դառնալու այլընտրանք նույն Ռուսաստանին: Իսկ Հայաստանի պես երկրի համար, որի թիվ մեկ խնդիրն այսօր, առանց չափազանցության, գոնե ֆիզիկական գոյության պահպանումն է, փողային թեմաները մի տեսակ երկրորդ պլան են մղված. մենք, ցավոք, բարեկեցիկ  Բելգիան կամ ասենք չքնաղ Մոնակոն չենք, որ քնենք-արթնանանք ու մտածենք, թե ինչպես անենք, որ մեր կյանքի մեկ օրն էլ վայելք դառնա. մեր խնդիրը ներկայում թշնամուն դիմադրելն է, ռազմի դաշտում վերջնականապես թուրքին ջախջախելն, իսկ ասենք վիզաների ազատականացումը, որն ինքնին բավականին կասկածելի նախաձեռնություն է, կարող է և սպասել. առանց այն էլ երկիրը դատարկվում է, ուստի` արտագաղթին ավելորդ ստիմուլ հաղորդելու կարիք մենք ներկայում չունենք` չնայած հայերիս հակվածությանը` ճամփորդել, աշխարհ տեսնել:

Ի դեպ` Ռուսաստանի համար Հայաստանը նույնպես գոնե այս պահին ու առնվազը տեսանելի ապագայում անփոխարինելի գործընկեր է ու Անդրկովկասում ռուսական շահերի միակ արտահայտիչը: Ո՛չ Վրաստանը, որն օր առաջ շտապում է ՆԱՏՕ մտնել, ոչ էլ առավել ևս Ռոդշիլդների նավթային շահերի սպասարկու Ալիևներն ու   Փաշաևները չեն կարող Մոսկվայի համար այլընտրանք դիտվել` ճշմարտություն, որը Կրեմլում կարծես սկսել են ավելի ու ավելի գիտակցել. հուսանք…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 16410 անգամ

Լրահոս
28 Հուլ
I love you. 3 ամսական փոքրիկն անակնկալը (տեսանյութ) Ծանրամարտի հայազգի Եվրոպայի չեմպիոնի դին հայտնաբերվել է գետումՏեսանյութ. տեսագրությունում երևացող կինը որոնվում է Օրվա կադրը. Եհովայի վկաների թագավորության սրահՀայաստանում արձանագրվել է հեպատիտ B-ի և C-ի սուր դեպքերի նվազումԱլիևը չի մեկնի ԹեհրանԹրամփի վարչակազմը պնդում Է, որ տեսչական ստուգումներ կատարվեն Իրանի ռազմական օբյեկտներում Տիգրան Դավթյանը ևս երեք տարի կլինի ԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Շիկահերից՝ սևահեր. Օլգա Այվազյանը նոր ոճով (լուսանկարներ) Ո՞վ է առաջին «Միսս Հայաստան»-ը (լուսանկարներ)Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Հրապարակը «դատարկվում է», հերթական շենքը աճուրդի կդրվիՀայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը հաղթեց Ուելսի հավաքականինAmazon-ի հիմնադիրը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը Կարեն Կարապետյանը ծանոթացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերինԹալանել են Անժելա ԹովմասյանինՌուսաստանն ու Ադրբեջանն աշնանն իրենց սահմանների վերաբերյալ բանակցություններ են վարելու Թուրքերը` Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Արթուր Սարկիսովը՝ լրագրողի դերում (տեսանյութ)Տեսանյութ. Մարզպետի խորհրդականի սպանությունը բացահայտվել է Սկսվել են Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման նախագծման աշխատանքներըԵՄ-ն Հունաստանին 209 մլն եվրո է հատկացրել միգրանտների տեղավորման համարՋասթին Բիբերը պատահմամբ պապարացիին վրաերթի է ենթարկել Ֆրանսիայի Ազգային ժողովն արգելել է որպես օգնականներ նշանակել պատգամավորների ազգականներինՄխիթարյանն` ընդդեմ «Բարսելոնա»-ի (տեսանյութ)Կրակել են «Պալաչի» տան վրաՍահակաշվիլիի փաստաբանները կբողոքարկեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին որոշումըՊետությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքների աշակերտների դասագրքերի վարձը և կներդնի ուսման վարձի հատուկ մեխանիզմՈ՞ւմ է ձեռնտու վարչապետի վարկանիշի անկումըՊԵԿ-ը ստուգումների նոր փուլ է սկսումԲուժումը սկսելուց 1 ամիս հետո հեպատիտ C-ով հիվանդների 85 տոկոսը Հայաստանում ազատվել է վիրուսիցՀեպատիտ C-ով հիվանդների 70 տոկոսը Հայաստանում ժամանակակից բուժում է ստանում հայ-վրացական ծրագրովՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Հրազդան» ՔԿՀ Գյուղնախարարի նկարչական տաղանդըՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ու դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա Երևանի Մաշտոց-Սայաթ-Նովա և Ամիրյան-Անրի Վեռնո փողոցների խաչմերուկներում տեսախցիկներ կտեղադրվենՊորտուգալիայում հրդեհների պատճառով մի քանի հազար մարդ է տարահանվել. AFP Սոցփաթեթից օգտվելու կարգը կփոխվի Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը կընդլայնի ստուգումների ծավալըՀայաստանի ներքին էլեկտրաէներգետիկ շուկան կազատականացվի19-ամյա զինծառայողի ինքնասպանության գործով ձերբակալվել է ծառայակիցը Շուրջ 47 մլն դրամի ոսկյա զարդեր՝ առանց մաքսազերծման. հարուցվել է քրգործՔաղաքական դաշտում մենք գործընկերներ չունենք. Զարուհի ՓոստանջյանԱթլետ Տիգրան Բարսեղյանը 8-րդն է Ֆրանկոֆոնյան խաղերումԲարձր ջերմային ֆոն, հրդեհավտանգ իրավիճակ. ջերմաստիճանը նորմայից 4-6°-ով բարձր կլինի «Բարսելոնա»-ի նախագահը և Բարաք Օբաման հանդիպել ենՆախարարը փոխում է ԿԲ-ի մասին օրենքը (տեսանյութ) Հայաստանն Իսրայելից զենք կգնի՞Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-մայոր Լի ԹաֆանելիինԱյսուհետ Բեքչյանն է կրելու պաշտոնական մարմինների և դրամատների ստորագրության միակ իրավունքը
Ամենադիտված