00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Թալանել են Անժելա ԹովմասյանինՌուսաստանն ու Ադրբեջանն աշնանն իրենց սահմանների վերաբերյալ բանակցություններ են վարելու Արթուր Սարկիսովը՝ լրագրողի դերում (տեսանյութ)Սկսվել են Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման նախագծման աշխատանքներըԵՄ-ն Հունաստանին 209 մլն եվրո է հատկացրել միգրանտների տեղավորման համարՋասթին Բիբերը պատահմամբ պապարացիին վրաերթի է ենթարկել Ֆրանսիայի Ազգային ժողովն արգելել է որպես օգնականներ նշանակել պատգամավորների ազգականներինՄխիթարյանն` ընդդեմ «Բարսելոնա»-ի (տեսանյութ)Կրակել են «Պալաչի» տան վրա

Հայաստանի հաջորդ վարչապետի անունը հայտնի է...

Կառավարության 2017-22 թվականների ծրագրի շուրջ ծավալված քննարկումները, համաձայնե՛ք, ավելին պետք է համարել, քան պարզապես Կառավարության ծրագրային դրույթների շուրջ ընթացող քննարկումներ. այդ քննարկումների կենտրոնում ոչ թե ԱԺ ներկայացրած փաստաթուղթն էր, այլ՝ համապատասխան անձը կամ, եթե կուզեք, անձինք: Տպավորություն է՝ ասես հենց ԱԺ դահլիճում է որոշվում այն, թե ով է 2018-ին դառնալու երկրի վարչապետ. թևերը քշտած հարձակվել են Կարեն Կարապետյանի վրա ու փորձում են նրան հասկացնել, որ զուր տեղն ավելորդ ամբիցիաներ չունենա, քանի որ դա կարող է վտանգավոր լինել: Այս իմաստով չափազանց խոսուն էր հատկապես հունիսի 21-ին ԱԺ-ում տեղի ունեցածը, երբ մի կողմից ընդդիմությունն էր, ի դեմս «Ելք»-ի, կատաղի ճակատամարտի ելել վարչապետի դեմ, մյուս կողմից ՀՀԿ-ն էր Կարապետյանին այդ մարտի դաշում թողել միայնակ՝ ստանձնելով դիտորդի կարգավիճակ՝ այդպիսով հստակորեն արտահայտելով իր վերաբերմունքը Կարեն Կարապետյանի նկատմամբ. ՀՀԿ-ն միայն մեկ առաջնորդ ունի ու դա նախագահն է, ու ոչ ոք այդ թվում և Կարապետյանը, չի կարող երբեք ավելիի ակնկալիք ունենալ: Կարապետյանին  «դժոխք ցույց տալու» ողջ  իմաստը հենց սրանում էր կայանում:

ԱԺ հունիսի 22-ի նիստը ևս, պետք է նկատել, այնքան էլ չէր տարբերվում իր նախորդից՝  լիովին տեղավորվելով նույն տրամաբանության մեջ: Այսպես՝ դիցուք ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում առերևութորեն հակադարձելով ընդդիմադիր «Ելք» դաշինքին, կրկին առիթը բաց չէր թողել ու կատարել էր հայտարարություն, որն այլ բան, քան ՀՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանին տրված  հավատարմության  երդում, ոչ մի կերպ չես համարի: Բաբլոյանը հայտարարել էր. «Այս ծրագիրը մեր կուսակցության և մեր առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի ծրագիրն է, և 2018-ին նա կլինի նույնպես մեր առաջնորդը, դա ամենամեծ պաշտոնն է մեծամասնության համար»: Նկատենք, որ  նրա այս հայտարարությունը ծափողջուններով էր ընդունվել ԱԺ դահլիճում ներկա ՀՀԿ պատգամավորների կողմից:

Եթե փորձենք այս ամենն ի մի  բերել ու ապակոդավորել, ապա կստացվի հետևրյալը. ՀՀԿ-ն կառավարության 2017-22 թվականների ծրագրի քննարկումն ընդամենը մեկ բանի ծառայեցրեց՝ Սերժ Սարգսյանի իշխանության ամրապնդմանն՝ ի հաշիվ Կարապետյանի: Վարչապետին բաց տեքստով ու այն էլ բավական կոպտորեն հասկացրին, թե ով է երկրի տերն ու հետայսու ևս ով է շարունակելու մնալ այդպիսին: Հասկացրին, որ եթե նույնիսկ 2018-ից հետո ևս Կարապետյանը շարունակի որոշակի դիրքեր զբաղեցնել Հայաստանում, ապա այդ դիրքն անպայման ստորադասված է լինելու Սերժ Սարգսյանին. վերջինս ազգի հոր դերում է հանդես գալիս, ու բնության մեջ ոչ ոք չի կարող ձեռնոց նետել նրան: Ահա և ԱԺ վերջին թեժ նիստերի բուն իմաստն ու նպատակը...

 Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 15796 անգամ

Լրահոս
28 Հուլ
I love you. 3 ամսական փոքրիկն անակնկալը (տեսանյութ) Ծանրամարտի հայազգի Եվրոպայի չեմպիոնի դին հայտնաբերվել է գետումՏեսանյութ. տեսագրությունում երևացող կինը որոնվում է Օրվա կադրը. Եհովայի վկաների թագավորության սրահՀայաստանում արձանագրվել է հեպատիտ B-ի և C-ի սուր դեպքերի նվազումԱլիևը չի մեկնի ԹեհրանԹրամփի վարչակազմը պնդում Է, որ տեսչական ստուգումներ կատարվեն Իրանի ռազմական օբյեկտներում Տիգրան Դավթյանը ևս երեք տարի կլինի ԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Շիկահերից՝ սևահեր. Օլգա Այվազյանը նոր ոճով (լուսանկարներ) Ո՞վ է առաջին «Միսս Հայաստան»-ը (լուսանկարներ)Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Հրապարակը «դատարկվում է», հերթական շենքը աճուրդի կդրվիՀայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը հաղթեց Ուելսի հավաքականինAmazon-ի հիմնադիրը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը Կարեն Կարապետյանը ծանոթացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերինԹալանել են Անժելա ԹովմասյանինՌուսաստանն ու Ադրբեջանն աշնանն իրենց սահմանների վերաբերյալ բանակցություններ են վարելու Թուրքերը` Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Արթուր Սարկիսովը՝ լրագրողի դերում (տեսանյութ)Տեսանյութ. Մարզպետի խորհրդականի սպանությունը բացահայտվել է Սկսվել են Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման նախագծման աշխատանքներըԵՄ-ն Հունաստանին 209 մլն եվրո է հատկացրել միգրանտների տեղավորման համարՋասթին Բիբերը պատահմամբ պապարացիին վրաերթի է ենթարկել Ֆրանսիայի Ազգային ժողովն արգելել է որպես օգնականներ նշանակել պատգամավորների ազգականներինՄխիթարյանն` ընդդեմ «Բարսելոնա»-ի (տեսանյութ)Կրակել են «Պալաչի» տան վրաՍահակաշվիլիի փաստաբանները կբողոքարկեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին որոշումըՊետությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքների աշակերտների դասագրքերի վարձը և կներդնի ուսման վարձի հատուկ մեխանիզմՈ՞ւմ է ձեռնտու վարչապետի վարկանիշի անկումըՊԵԿ-ը ստուգումների նոր փուլ է սկսումԲուժումը սկսելուց 1 ամիս հետո հեպատիտ C-ով հիվանդների 85 տոկոսը Հայաստանում ազատվել է վիրուսիցՀեպատիտ C-ով հիվանդների 70 տոկոսը Հայաստանում ժամանակակից բուժում է ստանում հայ-վրացական ծրագրովՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Հրազդան» ՔԿՀ Գյուղնախարարի նկարչական տաղանդըՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ու դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա Երևանի Մաշտոց-Սայաթ-Նովա և Ամիրյան-Անրի Վեռնո փողոցների խաչմերուկներում տեսախցիկներ կտեղադրվենՊորտուգալիայում հրդեհների պատճառով մի քանի հազար մարդ է տարահանվել. AFP Սոցփաթեթից օգտվելու կարգը կփոխվի Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը կընդլայնի ստուգումների ծավալըՀայաստանի ներքին էլեկտրաէներգետիկ շուկան կազատականացվի19-ամյա զինծառայողի ինքնասպանության գործով ձերբակալվել է ծառայակիցը Շուրջ 47 մլն դրամի ոսկյա զարդեր՝ առանց մաքսազերծման. հարուցվել է քրգործՔաղաքական դաշտում մենք գործընկերներ չունենք. Զարուհի ՓոստանջյանԱթլետ Տիգրան Բարսեղյանը 8-րդն է Ֆրանկոֆոնյան խաղերումԲարձր ջերմային ֆոն, հրդեհավտանգ իրավիճակ. ջերմաստիճանը նորմայից 4-6°-ով բարձր կլինի «Բարսելոնա»-ի նախագահը և Բարաք Օբաման հանդիպել ենՆախարարը փոխում է ԿԲ-ի մասին օրենքը (տեսանյութ) Հայաստանն Իսրայելից զենք կգնի՞Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-մայոր Լի ԹաֆանելիինԱյսուհետ Բեքչյանն է կրելու պաշտոնական մարմինների և դրամատների ստորագրության միակ իրավունքը
Ամենադիտված