00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Թալանել են Անժելա ԹովմասյանինՌուսաստանն ու Ադրբեջանն աշնանն իրենց սահմանների վերաբերյալ բանակցություններ են վարելու Արթուր Սարկիսովը՝ լրագրողի դերում (տեսանյութ)Սկսվել են Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման նախագծման աշխատանքներըԵՄ-ն Հունաստանին 209 մլն եվրո է հատկացրել միգրանտների տեղավորման համարՋասթին Բիբերը պատահմամբ պապարացիին վրաերթի է ենթարկել Ֆրանսիայի Ազգային ժողովն արգելել է որպես օգնականներ նշանակել պատգամավորների ազգականներինՄխիթարյանն` ընդդեմ «Բարսելոնա»-ի (տեսանյութ)Կրակել են «Պալաչի» տան վրա

Պուտինը՝ դժվարին երկընտրանքի առաջ. Ղարաբաղը կարող է պայթել…

Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ կազմակերպված լկտի հարձակումը, որն ուղեկցվել է բավական հզոր զինատեսակների կիրառությամբ, ու որին հայկական կողմը բավական լուրջ պատասխան է տվել, հերթական անգամ բարձրացնում է հարցեր,որոնց պատասխաններն իրականում շատերի համար կարող են անտեսանելի լինել: Գլխավոր հարցը, որ այժմ հնչում է, թերևս այն է, թե որոնք են հերթական սադրանքների գնալու՝ Ադրբեջանի գլխավոր դրդապատճառները և արդյոք այս ամենը կարո՞ղ է համարվել նոր պատերազմի սկիզբ, թե՝ ոչ: Իրականում, հասկանալու համար Ադրբեջանի ասելիքը, որը նա արտահայտում է նման լկտի կերպով, պետք է հաշվի առնել այն, թե ինչ իրադարձությունների ֆոնի ներքո է տեղի ունենում իրավիճակի սրացումը:

Նախ՝ ակնհայտ է, որ այս ամենն ուղղակիորեն կապ ունի հուլիսի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ՝ ավստրիական Մաուերբախում: Այս քայլով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը հասկացնել, որ մտադիր չէ հավերժական բանակցությունների ճանապարհով ընթանալ ու հարցը կրկին անգամ քնեցնել. ժանիքների ցուցադրությամբ՝ Ալիևն իրեն փորձում է մատուցել անկախ խաղացողի կերպարում: Ի դեպ՝ ոչ մի կերպ պարզ զուգադիպություն չես համարի նաև օրերս Գյուլի կողմից հնչեցրած այն հայտարարությունը, թե Թուրքիան երբեք չի հաշտվի «Ադրբեջանի տարածքների մի մասի օկուպացիայի հետ», իսկ ղարաբաղյան խնդիրն էլ չի կարող մնալ սառեցված. չի կարող ձգձգվել, ասենք, 50 տարի: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան  Փոլադ Բյուլբյուլօղլին էլ ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով արցախյան խնդրին, հայտարարել էր, թե առկա ստատուս քվոն անընդունելի է, իսկ բանակցություններն էլ պետք է առարկայական բնույթ կրեն. «դա հենց այն դեպքն է, երբ կարևոր է արդյունքը, ոչ թե գործընթացը»: Ոչ պակաս խոսուն հանգամանք պետք է դիտարկել նաև բուլղարական «Տրուդ»-ում հրապարակված հոդվածն, ուր փաստարկված կերպով խոսվում էր Ադրբեջանի՝ ԻԼԻՊ-ի հետ ունեցած կապերի մասին. հոդվածագիրը պնդում է, որ շուրջ 350 դիվանագիտական չվերթ է իրականացվել Ադրբեջանից՝ ահաբեկիչներին զինելու համար: Սահմանին Բաքվի լկտի պահվածքն ինչ-որ իմասով կարելի է և յուրատեսակ արձագանք համարել Եվրոպայից եկող ազդանշաններին: Բացի այս ամենը՝ մի հետաքրքրիր փաստ ևս՝ ընդամենը մի քանի օրից Համբուրգում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունենալու Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպումը. տեղեկությունը կողմերն արդեն հաստատել են:

Կարևորագույն հարցը, սակայն, այժմ այն է, թե ինչ կլինի հետո, երբ, ասենք, հուլիսի 11-ին ընթանալիք բանակցություններն Ադրբեջանի համար անցնեն անարդյունք, ու հայկական կողմը շարունակի պնդել իրենը: Կգնա՞ արդյոք Ադրբեջանը հերթական արկածախնդրության, թե՞ ոչ: Այս հարցն իրականում ունի շատ խոր հիմքեր ու ուղղակիորեն կապված է Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում ստեղծված իրավիճակով: Հայտնի է, որ Պուտին-Թրամփ  բանակցությունների հիմնական թեման հենց Սիրիան է դատնալու, այնտեղ ստեղծված խիստ պայթյունավտանգ իրավիճակը, ու բանակցող կողմերն, ըստ էության, փորձելու են կանխել ռուս-ամերիկյան հնարավոր բախումը սիրիական հողում, ինչի մասին, ի դեպ, մի շարք հեղինակավոր միջազգային վերլուծաբաններ արդեն հասցրել են նախազգուշացնել: Ասել կուզի՝ Պուտին-Թրամփ հանդիպման վերջնարդյունքներից է կախված լինելու Անդրկովկասում փխրուն խաղաղության պահպանման խնդիրը: Այս իմաստով՝ Գյուլի հայտարարությունները պետք է խիստ խոսուն համարել: Թուրքիան, փաստացի, յուրատեսակ շանտաժի է փորձում ենթարկել Ռուսաստանին՝ մեջտեղ բերելով Մոսկվային արդեն մահու չափ զզվեցրած ադրբեջանական խաղաքարտը: ՌԴ վերջին ջանքերը՝ սիրաշահելու Ադրբեջանին, իրականում մի նվազ փորձ է՝ զրկելու Արևմուտքին՝ ունեցած շանտաժի գլխավոր գործիքներից մեկից, որին նույն Արևմուտքը յուրովի է արձագանքում՝ ասենք՝ Ադրբեջանի դիմակը պատռող  հոդվածներ հրապարակելով:

Որքան էլ Ալիևը փորձի իրենից Ադրբեջանի ազգային հերոս կերտել, որքան էլ ջանա ինքն իրեն ու աշխարհին համոզել, թե ինքնուրույն խաղացող է և այլն, փաստը մնում է անհերքելի, որ նա ընդամենը Թուրքիայի խամաճիկն է Անդրկովկասում, ու եթե կուզեք՝ հերթական սահմանային սադրանքի հետևում պետք է տեսնել ոչ թե  Ալիևին, այլ նույն Անկարային, որը փորձում է վտանգավոր խաղեր տալ Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում:

Ամեն բան կախված է այն հարցից, թե նետված մարտահրավերին ինչ պատասխան կգտնի Ռուսաստանը, որի դիվանագիտական զինանոցում առկա զենքերն այնքան էլ չեն փայլում իրենց բազմազանությամբ: Սպասենք իրադարձությունների զարգացմանն ու պատրաստ լինենք բոլոր հնարավոր սցենարներին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 15282 անգամ

Լրահոս
28 Հուլ
I love you. 3 ամսական փոքրիկն անակնկալը (տեսանյութ) Ծանրամարտի հայազգի Եվրոպայի չեմպիոնի դին հայտնաբերվել է գետումՏեսանյութ. տեսագրությունում երևացող կինը որոնվում է Օրվա կադրը. Եհովայի վկաների թագավորության սրահՀայաստանում արձանագրվել է հեպատիտ B-ի և C-ի սուր դեպքերի նվազումԱլիևը չի մեկնի ԹեհրանԹրամփի վարչակազմը պնդում Է, որ տեսչական ստուգումներ կատարվեն Իրանի ռազմական օբյեկտներում Տիգրան Դավթյանը ևս երեք տարի կլինի ԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Շիկահերից՝ սևահեր. Օլգա Այվազյանը նոր ոճով (լուսանկարներ) Ո՞վ է առաջին «Միսս Հայաստան»-ը (լուսանկարներ)Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Հրապարակը «դատարկվում է», հերթական շենքը աճուրդի կդրվիՀայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը հաղթեց Ուելսի հավաքականինAmazon-ի հիմնադիրը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը Կարեն Կարապետյանը ծանոթացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերինԹալանել են Անժելա ԹովմասյանինՌուսաստանն ու Ադրբեջանն աշնանն իրենց սահմանների վերաբերյալ բանակցություններ են վարելու Թուրքերը` Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Արթուր Սարկիսովը՝ լրագրողի դերում (տեսանյութ)Տեսանյութ. Մարզպետի խորհրդականի սպանությունը բացահայտվել է Սկսվել են Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման նախագծման աշխատանքներըԵՄ-ն Հունաստանին 209 մլն եվրո է հատկացրել միգրանտների տեղավորման համարՋասթին Բիբերը պատահմամբ պապարացիին վրաերթի է ենթարկել Ֆրանսիայի Ազգային ժողովն արգելել է որպես օգնականներ նշանակել պատգամավորների ազգականներինՄխիթարյանն` ընդդեմ «Բարսելոնա»-ի (տեսանյութ)Կրակել են «Պալաչի» տան վրաՍահակաշվիլիի փաստաբանները կբողոքարկեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին որոշումըՊետությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքների աշակերտների դասագրքերի վարձը և կներդնի ուսման վարձի հատուկ մեխանիզմՈ՞ւմ է ձեռնտու վարչապետի վարկանիշի անկումըՊԵԿ-ը ստուգումների նոր փուլ է սկսումԲուժումը սկսելուց 1 ամիս հետո հեպատիտ C-ով հիվանդների 85 տոկոսը Հայաստանում ազատվել է վիրուսիցՀեպատիտ C-ով հիվանդների 70 տոկոսը Հայաստանում ժամանակակից բուժում է ստանում հայ-վրացական ծրագրովՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Հրազդան» ՔԿՀ Գյուղնախարարի նկարչական տաղանդըՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ու դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա Երևանի Մաշտոց-Սայաթ-Նովա և Ամիրյան-Անրի Վեռնո փողոցների խաչմերուկներում տեսախցիկներ կտեղադրվենՊորտուգալիայում հրդեհների պատճառով մի քանի հազար մարդ է տարահանվել. AFP Սոցփաթեթից օգտվելու կարգը կփոխվի Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը կընդլայնի ստուգումների ծավալըՀայաստանի ներքին էլեկտրաէներգետիկ շուկան կազատականացվի19-ամյա զինծառայողի ինքնասպանության գործով ձերբակալվել է ծառայակիցը Շուրջ 47 մլն դրամի ոսկյա զարդեր՝ առանց մաքսազերծման. հարուցվել է քրգործՔաղաքական դաշտում մենք գործընկերներ չունենք. Զարուհի ՓոստանջյանԱթլետ Տիգրան Բարսեղյանը 8-րդն է Ֆրանկոֆոնյան խաղերումԲարձր ջերմային ֆոն, հրդեհավտանգ իրավիճակ. ջերմաստիճանը նորմայից 4-6°-ով բարձր կլինի «Բարսելոնա»-ի նախագահը և Բարաք Օբաման հանդիպել ենՆախարարը փոխում է ԿԲ-ի մասին օրենքը (տեսանյութ) Հայաստանն Իսրայելից զենք կգնի՞Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-մայոր Լի ԹաֆանելիինԱյսուհետ Բեքչյանն է կրելու պաշտոնական մարմինների և դրամատների ստորագրության միակ իրավունքը
Ամենադիտված