00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Թալանել են Անժելա ԹովմասյանինՌուսաստանն ու Ադրբեջանն աշնանն իրենց սահմանների վերաբերյալ բանակցություններ են վարելու Արթուր Սարկիսովը՝ լրագրողի դերում (տեսանյութ)Սկսվել են Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման նախագծման աշխատանքներըԵՄ-ն Հունաստանին 209 մլն եվրո է հատկացրել միգրանտների տեղավորման համարՋասթին Բիբերը պատահմամբ պապարացիին վրաերթի է ենթարկել Ֆրանսիայի Ազգային ժողովն արգելել է որպես օգնականներ նշանակել պատգամավորների ազգականներինՄխիթարյանն` ընդդեմ «Բարսելոնա»-ի (տեսանյութ)Կրակել են «Պալաչի» տան վրա

Սամվել Ալեքսանյանին «մրցակիցներ» են հայտնվել...

Շատերը կհամաձայնեն, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեությունը հատկապես վերջին ժամանակներում մի տեսակ աննկատ է ընթանում. հազվադեպ կարելի է ականատես դառնալ սույն մարմնի կողմից ինչ-ինչ պատժիչ գործողությունների: Այս իրողությունը, թերևս, այնքան էլ տարօրինակ կարող էր չլինել, եթե Հայաստանը լիներ, ասենք, արևմտյան զարգացած երկրների նման տնտություն ունեցող երկիր: Բայց իրավիճակի ողջ հմայքն էլ հենց նրանում է կայանում, որ մենք, ցավոք, բնավ էլ Իսլանդիա չենք, ու մենաշնորհների պակաս Հայաստանն, ինչպես հասկանում եք, ոչ մի կերպ չի զգում:

Օրերս Շաբոյանը հանդես է եկել հերթական հայտարարությամբ, ուր հայ հանրությանը վստահեցրել է, թե Հայաստանում շաքարավազի շուկայում հաստատված խաղի կանոնները լիովին մրցակցային են ու որևիցե մոնոպոլիայի մասին խոսելը ոչ այլ ինչ է, եթե ոչ «շառ անելու» պես մի բան. պարզվում է՝ Հայաստանում մեկի փոխարեն կան շուրջ 20 շաքարավազ ներկրողներ, որոնք էլ վերջնականապես ջախջախել են շաքարավազի շուկայում գոյություն ունեցած երբեմնի մենաշնորհը: Իսկ որպես իր կողմից առաջ քաշված թեզի հիմնավորում՝ Շաբոյանը մատնանշել է շաքարի գնի կայունությունը:

Իհարկե, Շաբոյանի ձգտումն՝ իրականությունը ներկայացնելու վարդագույն աչքերով, միանգամայն հասկանալի է, սակայն բերված փաստարկը՝ շաքարի գնի գործոնը, որևիցե քննադատության ուղղակի չի դիմանում: Նախ՝ սկսենք նրանից, որ ԵՏՄ երկրների համեմատությամբ Հայաստանում շաքարի գինը գրեթե կրկնակի բարձր է: Այսպես՝  պարզվում է՝ եթե, ասենք, նույն Ռուսաստանում ու Բելառուսում շաքարի գինը չի գերազանցում 250 դրամը, ապա մեզանում այն մոտ է 400-ին: Ավելին՝ հարևան Վրաստանում այդ թիվը կազմում է մոտ 300, իսկ Ուկրաինայում էլ կրկին չի գերազանցում 250 դրամը: Ընդ որում՝ հատկանշականն այն է, որ Շաբոյանի նշած փաստարկը, թե շաքարի գինը մնացել է անփոփոխ, բառացիորեն վկայում է ճիշտ հակառակի մասին, քանի որ 2017-ի ողջ ընթացքում Լոնդոնի բորսայում շաքարի գինը նվազել է ավելի քան 30%-ով, ինչը նշանակում է, որ եթե Հայաստանում իրոք այդ շուկան ազատական լիներ, ապա նման գնանկումը պետք է առնվազն ինչ-որ կերպ դրականորեն ազդեր նաև ներքին շուկայում  առկա գների վրա: Միայն գների համեմատական ուսումնասիրությունը բավարար է՝ փաստելու համար, որ շաքարավազի շուկան բացարձակապես մոնոպոլիզացված է, անազատ: Իսկ թե ով է մոնոպոլը, տեղյակ են նույնիսկ մանկահասակները…

Ինչ վերաբերում է Շաբոյանի պնդմանը, թե Սամվել Ալեքսանյանից բացի կան էլի շաքարավազ ներկրողներ, ապա պետք է նշենք, որ երբ ուսումնասիրում ես այդ «ներկրողների» ցուցակն, ապա անմիջապես պարզ է դառնում, թե իրականում ինչի մասին է խոսքը. նման զավեշտալի բան դժվար է պատկերացնել, քանի որ դրանում ներառված է ինչպես  Սամվել Ալեքսանյանը (ներկրում է Բրազիլիայից մոտ 58 000 տոննա ծավալի), այնպես էլ ասենք Մավրիկիայից 60 կիլոգրամ, կամ, ուշադրությո՛ւն, ԱՄՆ-ից 300 գրամ շաքար ներկրողները: Այսինքն՝ եթե դուք օրինակի համար Վրաստանից Հայաստան եք գալիս՝ ձեր մեքենայի «բարդաչոկում» ուենալով մեկ գդալ շաքարավազ՝ անձնական օգտագործման նպատակով, ապա դուք կհամարվեք Վրաստանից շաքարավազ ներկրող ու Սամվել Ալեքսանյանին փաստի առաջ կանգնեցնող մեկը. դուք, գրո՛ղը տանի, բիզնեսմեն եք ու այն էլ  Սամվել Ալեքսանյանի հետք ոտք մեկնող...

Այս ամենում, սակայն, ցավալին մեկ այլ բան է. խնդիրը կարգավորելու, այս չարչրկված հարցը մեկընդմիշտ մեջտեղից հանելու կամ գոնե ծայրահեղ դեպքում՝ լռելու փոխարեն, ՏՄՊՊՀ-ն զբաղված է իրավիճակի արդարացմամբ ու իրականության խեղաթյուրմամբ:
 
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 7954 անգամ

Լրահոս
28 Հուլ
I love you. 3 ամսական փոքրիկն անակնկալը (տեսանյութ) Ծանրամարտի հայազգի Եվրոպայի չեմպիոնի դին հայտնաբերվել է գետումՏեսանյութ. տեսագրությունում երևացող կինը որոնվում է Օրվա կադրը. Եհովայի վկաների թագավորության սրահՀայաստանում արձանագրվել է հեպատիտ B-ի և C-ի սուր դեպքերի նվազումԱլիևը չի մեկնի ԹեհրանԹրամփի վարչակազմը պնդում Է, որ տեսչական ստուգումներ կատարվեն Իրանի ռազմական օբյեկտներում Տիգրան Դավթյանը ևս երեք տարի կլինի ԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Շիկահերից՝ սևահեր. Օլգա Այվազյանը նոր ոճով (լուսանկարներ) Ո՞վ է առաջին «Միսս Հայաստան»-ը (լուսանկարներ)Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Հրապարակը «դատարկվում է», հերթական շենքը աճուրդի կդրվիՀայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը հաղթեց Ուելսի հավաքականինAmazon-ի հիմնադիրը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը Կարեն Կարապետյանը ծանոթացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերինԹալանել են Անժելա ԹովմասյանինՌուսաստանն ու Ադրբեջանն աշնանն իրենց սահմանների վերաբերյալ բանակցություններ են վարելու Թուրքերը` Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Արթուր Սարկիսովը՝ լրագրողի դերում (տեսանյութ)Տեսանյութ. Մարզպետի խորհրդականի սպանությունը բացահայտվել է Սկսվել են Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման նախագծման աշխատանքներըԵՄ-ն Հունաստանին 209 մլն եվրո է հատկացրել միգրանտների տեղավորման համարՋասթին Բիբերը պատահմամբ պապարացիին վրաերթի է ենթարկել Ֆրանսիայի Ազգային ժողովն արգելել է որպես օգնականներ նշանակել պատգամավորների ազգականներինՄխիթարյանն` ընդդեմ «Բարսելոնա»-ի (տեսանյութ)Կրակել են «Պալաչի» տան վրաՍահակաշվիլիի փաստաբանները կբողոքարկեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին որոշումըՊետությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքների աշակերտների դասագրքերի վարձը և կներդնի ուսման վարձի հատուկ մեխանիզմՈ՞ւմ է ձեռնտու վարչապետի վարկանիշի անկումըՊԵԿ-ը ստուգումների նոր փուլ է սկսումԲուժումը սկսելուց 1 ամիս հետո հեպատիտ C-ով հիվանդների 85 տոկոսը Հայաստանում ազատվել է վիրուսիցՀեպատիտ C-ով հիվանդների 70 տոկոսը Հայաստանում ժամանակակից բուժում է ստանում հայ-վրացական ծրագրովՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Հրազդան» ՔԿՀ Գյուղնախարարի նկարչական տաղանդըՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ու դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա Երևանի Մաշտոց-Սայաթ-Նովա և Ամիրյան-Անրի Վեռնո փողոցների խաչմերուկներում տեսախցիկներ կտեղադրվենՊորտուգալիայում հրդեհների պատճառով մի քանի հազար մարդ է տարահանվել. AFP Սոցփաթեթից օգտվելու կարգը կփոխվի Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը կընդլայնի ստուգումների ծավալըՀայաստանի ներքին էլեկտրաէներգետիկ շուկան կազատականացվի19-ամյա զինծառայողի ինքնասպանության գործով ձերբակալվել է ծառայակիցը Շուրջ 47 մլն դրամի ոսկյա զարդեր՝ առանց մաքսազերծման. հարուցվել է քրգործՔաղաքական դաշտում մենք գործընկերներ չունենք. Զարուհի ՓոստանջյանԱթլետ Տիգրան Բարսեղյանը 8-րդն է Ֆրանկոֆոնյան խաղերումԲարձր ջերմային ֆոն, հրդեհավտանգ իրավիճակ. ջերմաստիճանը նորմայից 4-6°-ով բարձր կլինի «Բարսելոնա»-ի նախագահը և Բարաք Օբաման հանդիպել ենՆախարարը փոխում է ԿԲ-ի մասին օրենքը (տեսանյութ) Հայաստանն Իսրայելից զենք կգնի՞Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-մայոր Լի ԹաֆանելիինԱյսուհետ Բեքչյանն է կրելու պաշտոնական մարմինների և դրամատների ստորագրության միակ իրավունքը
Ամենադիտված