00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Լեհաստանի ոստիկանությունը եւ հատուկ ծառայությունները կառավարության հակառակորդների ցուցակներ են կազմումՊաշտպանության նախարարն ընդունել է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի սաներին Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է զոհվելՎիգեն Սարգսյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետԱդրբեջանը Վրաստանում կայանալիք զորավարժություններին չի մասնակցելուՕմբուդսմանի միջամտությամբ վերականգնվել է կալանավորի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքըՀայաստան անորակ պարարտանյութերի ներկրումը բացառելու համար ՍԱՊԾ-ն աշխատանքներ է իրականացնումԹեժ սահման. ադրբեջանցիները կրակ են բացել հացակահատիկահավաք կոմբայնի վրաԾնողներին և 17 հարևաններին սպանած չինացին դատապարտվել է մահապատժիՀայաստանը մտադիր է բարձր մակարդակի վրա պահպանել ՀՀ-ԵԱՀԿ համագործակցությունը. փոխարտգործնախարար

«Հրապարակ». Շաքարի մոնոպոլիան՝ հստակ թվերով.վիճակն աղետալի է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանում տարիներ ի վեր խոսվում է շաքարի մենաշնորհի մասին, ու պատկան մարմինները ոչ մի քայլ չեն անում այդ մենաշնորհին վերջ տալու ուղղությամբ: Անշուշտ, միայն այդ ոլորտում չէ, որ կա մենաշնորհ, բայց ամենալայն սպառման, ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը հենց շաքարի ներմուծումն է: Գուցե այս ոլորտն անձեռնմխելի է այն պարզ պատճառով, որ այն տնօրինում է ՀՀ իշխանությունների ամենասիրելի օլիգարխներից մեկը՝ ԱԺ հավերժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Մեր հարցմանն ի պատասխան ՊԵԿ մաքսային հատվածից ստացել ենք պաշտոնական տվյալներ, որոնց ուսումնասիրությունից կարելի է հասկանալ, թե մեր տնտեսության եւ հատկապես ներկրումների ոլորտում ինչպիսի աղետալի վիճակ է տիրում:       

2016 թվականին եւ 2017-ի առաջին եռամսյակում այլ երկրներից շաքարի կամ շաքարի հումքի ամենամեծ խմբաքանակը, ըստ մեզ տրամադրված պաշտոնական տվյալների, ներմուծել է հենց Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիդ» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը շաքարի, շաքարի հումքի խոշոր ներմուծող է նաեւ ԵՏՄ անդամ երկրներից: Այսպես. միայն 2016 թվականին ոչ ԵԱՏՄ անդամ, այսինքն՝ երրորդ երկրներից ամենաշատ շաքար կամ շաքարի հումք ներմուծել է «Ալեքս Գրիգը»՝ 57 հազար 910 տոննա: Սրա ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 9 մլրդ. 866 միլիոն դրամ:

«Ալեքս Գրիգ»-ից բացի, 2016-ին այլ երկրներից Հայաստան շաքար կամ շաքարի հումք է ներմուծել եւս 22 ընկե­րություն: Բայց դրանցից որեւէ մեկը ծավալի առումով անգամ հեռավոր մրցակցության մեջ չի կարող մտնել «Ալեքս Գրիգի» հետ, եւ դրանք ոչ առեւտրային նպատակով կատարված ներմուծումներ են: Ամենաշատ շաքար ներմուծողը, բնականաբար, «Կոկա-կոլա» ընկերությունն է՝ 1400 տոննա, երրորդը «Ջերմուկ գրուպն» է՝ իր Պեպսի-կոլայով՝ 450 տոննա, իսկ չորրորդ տեղում «Գրանդ քենդի»-ն է՝ 80 տոննա: Ակնհայտ է, որ այս ընկերությունների ներմուծած շաքարը կամ շաքարի հումքը չի վաճառվում խանութներում: Սրանք վերամշակող ընկե­րություններ են, որ շաքար ներմուծում են սոսկ իրենց արտադրանքի մեջ օգտագործելու համար, առաջին երկուսը՝ հյութերի արտադրության մեջ, «Գրանդ քենդի»-ն էլ՝ հրուշակեղենի: Վերջին տե­ղերում գտնվող ներմուծողներն էլ շաքար ներմուծել են կիլոգրամներով՝ 20 կգ, 80 կգ, 100 կգ:

Մեզ հատկապես հետաքրքրում է 2017-ի առաջին եռամսյակի պատկե­րը, երբ նոր կառավարությունն սկսեց հայտարարել, որ մենաշնորհային ներ­մուծումների դեմ հուժկու պայքար է մղում: Բայց այս տարվա առաջին երեք ամիսներին այլ երկրներից շաքարի ներմուծման գծով նույնպես առաջա­տար է «Ալեքս հոլդինգը»՝ 23 հազար 122 տոննա: Սա նույն «Ալեքս Գրիգն» է՝ Ալեքսանյանին պատկանող, պարզա­պես, նրա տիրոջ սովորույթի համաձայն, հերթական անգամ անվանափոխության է ենթարկվել:

Այս երեք ամիսներին շաքար, շաքարի հումք Հայաստան ներկրվել է ավելի քիչ՝  ընդամենը 9 ընկերություն, որոնցից ութը'՝ կրկին կիլոգրամներով: Օրինակ՝ «Ալեքս հոլդինգից» հետո երկրորդ խոշոր ներմուծողը, եթե կարելի է դա խոշոր անվանել, «Սիներջի յուրոփ» ՍՊԸ-ն է՝ ընդամենը 380 կգ: Այս ցանկում չորրորդ ներմուծողը «Սովրանո» ՍՊԸ-ն է՝ 240 կգ, որը պատկանում է ԱԺ պատ­գամավոր Արման Սահակյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1040 անգամ

Լրահոս
28 Հուլ
Լեհաստանի ոստիկանությունը եւ հատուկ ծառայությունները կառավարության հակառակորդների ցուցակներ են կազմումՊաշտպանության նախարարն ընդունել է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի սաներին Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է զոհվելՎիգեն Սարգսյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետԱդրբեջանը Վրաստանում կայանալիք զորավարժություններին չի մասնակցելուՀայաստանում սպանդանոցների թիվը հասել է 15-իՕմբուդսմանի միջամտությամբ վերականգնվել է կալանավորի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքըՀայաստան անորակ պարարտանյութերի ներկրումը բացառելու համար ՍԱՊԾ-ն աշխատանքներ է իրականացնումԹեժ սահման. ադրբեջանցիները կրակ են բացել հացակահատիկահավաք կոմբայնի վրաԾնողներին և 17 հարևաններին սպանած չինացին դատապարտվել է մահապատժիՀայաստանը մտադիր է բարձր մակարդակի վրա պահպանել ՀՀ-ԵԱՀԿ համագործակցությունը. փոխարտգործնախարար«Երևի շատ «կընգան տփող» ամուսիններ պետք է էս հաշվի առնեն, թե չէ նույն ճանապարհով են գնալու»Կալանավորը դիմել է փախուստի. հարուցվել է քրեական գործԱրմավիրի մարզպետի խորհրդականի սպանության կասկածանքով ձերբակալվել են վերջինիս կինը և որդին (տեսանյութ)Սևանա լճում լողալը կդառնա ավելի անվտանգ. Հատուկ ջրափրկարարական ջոկատին նոր մոտորանավակներ են տրամադրվելԱյվազովսկու ժառանգները ժամանել են Ղրիմ՝ մասնակցելու նկարչի ծննդյան 200-ամյակի տոնակատարությանը ՔԿԱԳ գործընթացը բարեփոխվում է. քաղաքացին կարող է ծառայություններ ստանալ «Մեկ պատուհանի» սկզբունքով Վիճաբանություն Գյումրիում՝ սանրվածքը ծաղրելու պատճառովՆորք Մարաշի զինված խմբի անդամները լուսանկարել են Հովիկ Աբրահամյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Սեյրան Օհանյանի տներըՍանիտարական անձնագրեր՝ մսամթերք եւ հացաբուլկեղեն տեղափոխող տրանսպորտային միջոցներին Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում երթևեկության փոփոխություն կկատարվի (լուսանկար)ԱՄՆ առաջարկները՝ լուրջ վտանգ իշխանությունների համա՞րՌոնալդուն՝ իր բրենդային ներքնազգեստի զվարճալի գովազդում (տեսանյութ)Դավիթաշենի կամրջից ինքնասպանություն գործած տղամարդը բենզալցակայանի 30-ամյա աշխատակից էր (տեսանյութ)Թրամփը հիասթաված է Սենատում Obamacare-ի չեղարկման քվեարկության արդյունքներիցԶինված հեղաշրջման նպատակով Արթուր Վարդանյանը 60 հազար դոլար է վերցրել Հայր Անտոնից Քաղաքապետարանը կվերահսկի շաբաթօրյակի շրջանակում նախատեսված աշխատանքների հավուր պատշաճի կատարումըԱրաբական կոալիցիան խոցել է Մեքքա թռչող հրթիռըԽամես Ռոդրիգեսը բաժանվել է կնոջից (լուսանկար)Թուրքիայի զինուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսումԹուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի թվիթերյան էջըԱրտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 30-ամյա կալանավորը КПЗ-ից դիմել է փախուստի«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները ժամանել են Մանչեսթեր (լուսանկարներ)ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Պետերբուրգում ահաբեկչական ակտեր պատրաստող 7 կասկածյալ է ձերբակալելՊակիստանի վարչապետը պաշտոնաթողություն է խնդրել Սանիտարահիգիենիկ պայմանների պատճառով դադարեցվել է հացի արտադրության 20 տնտեսավարող սուբյեկտի աշխատանքըԼատվիայում ՀՀ դեսպանը հանդիպել է ԵԱՀԿ լատվիական պատվիրակության ղեկավարի հետԵՏՄ-ի «օգուտը» և Մոսկվայի նոր պահանջները ՀայաստանիցՎենեսուելայի ընդդիմությունը հայտարարել է երկօրյա գործադուլին երկրի բնակիչների 90 %-ի մասնակցության մասինՀեշտ չէ լինել Ժոզե Մոուրինյու. պորտուգալացու անակնկալը (տեսանյութ)Հնդկաստանում հեղեղումները խլել են 600 մարդու կյանքՇիրակի մարզպետն ընդունեց Գյումրիում ՌԴ նորանշանակ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինին «ԹՕՓ ՄՈՏՈՐՍ» ընկերության դեմ քրգործ է հարուցվել խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության համարՂրղզստանում նախագահի թեկնածություն է ներկայացրել 41 գործիչՍտամբուլը կաթվածահար է եղել հորդառատ անձրևների ու ուժեղ քամու պատճառով (լուսանկարներ)Օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրըԱՄՆ-ն Վենեսուելայում իր դիվանագետների ընտանիքներին կարգադրել է լքել այդ երկիրըԹուրքիայի մեջլիսում ընդունվել է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթըՆախարարի՝ ակամա ասված ճշմարտությունըԲարսելոնայում գնացքի վթարի հետևանքով առնվազն 48 տուժած կա
Ամենադիտված