00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հրաչյա Հարությունյանի հարազատները պատրաստվում են ներման խնդրագրով դիմել Սերժ ՍարգսյանինԳևորգ Սաֆարյանի պահանջը ԿառավարությունիցՊատկերասրահ՝ Կոնդի թունելումԵվրամիությունը պատարստ է օգնելու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի կապակցությամբԹուրքիան պատասխան է տալու սպառնալիքներին. Չավուշօղլուն պատասխանել է Գերմանիայի արտգործնախարարինԻնչպես է Մորատան հրաժեշտ տալիս «Ռեալ»-ի ֆուտբոլիստներին (տեսանյութ)Հիվանդանոցում մայրական մահացության դեպք է գրանցվելԺողովրդագրական աղետ. ահա թե ինչ է սպասվում Հայաստանին«Ինչպիսի հիանալի կոշիկներ». հայ դիզայներների նվերը Քիմ Քարդաշյանին Նախագահը ընդունել է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի գլխավոր համադրողին

«ՀԺ». Նիկոլ Փաշինյանի դեմ Տարոն Մարգարյանի համար ակցիա անողը՝ քաղհալածյալի դերում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն տարածվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության «Գոգավան» սահմանային հսկիչ կետի մրցույթում հաղթած Նարեկ Մանթաշյանի բաց նամակը՝ ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին:

Բաց նամակը, որը հրապարակել էր նաեւ armtimes.com-ը, բազմաթիվ աղաղակող խախտումների մասին ահազանգ էր: Նարեկ Մանթաշյանը մանրամասն ներկայացրել էր, որ իր հետ մրցույթին մասնակցել է նաեւ պետի պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցրած Արտակ Թաթոյանը, սակայն մրցույթում ինքն է հաղթել։

«Ինձ կանչել եւ բանավոր տեղեկացրել են, որ մարդկային տեսանկյունից դա նորմալ չէ, եւ որ այդ տեղը Ա. Թաթոյանինն է: Ինձ խոստացան 2 ամսվա ընթացքում մեկ այլ աշխատանք առաջարկել, պայմանով, որ ես բաց ամսաթվով աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես համաձայնվեցի, սակայն խնդրելով, որ իմ աշխատանքի չգնալը որեւէ կերպ իրավականորեն հիմնավորվի, քանի որ սահմանային հսկիչ կետի պաշտոնը պատասխանատու պաշտոն է եւ ես չեմ կարող ուղղակի չգնալ աշխատանքի, եւ հետագայում ծագած խնդիրների համար կրեմ պատասխանատվություն»,- գրել է Նարեկ Մանթաշյանը ու նշել, թե ինչպես է կամայականությանը զոհ դառնալով՝ ազատվել աշխատանքից:

Այս պատմությունը ուշագրավ չէր դառնա, եթե armtimes.com-ին հայտնի չդառնար, որ Նարեկ Մանթաշյանը Երեւանի ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար ջանասիրաբար աշխատողների ցանկում է եղել: Վերջինս եղել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի օգնականը, «Երեւան Կենտրոն» քրեակատարողականի հաշվապահական հաշվառման խմբի ղեկավարը, եւ վերջապես 2017 թվականի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղ է գտել ՀՀԿ-ի ավագանու ցուցակում, սակայն ավագանու անդամ չի դարձել:

Նարեկ Մանթաշյանն աչքի է ընկել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ, երբ դաշինքի անդամները այն ժամանակ քաղաքապետի իրենց թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ բակային հանդիպումներ էին անցկացնում: ՀՀԿ-ի ավագանու թեկնածուն իր հայրենի Էրեբունի վարչական շրջանի բակերից մեկում մայիս 2-ին մի խումբ կանանց հետ, ինչպես Սամվել Ալեքսանյանն էր կազմակերպում, մոտեցել էր «Ելք» դաշինքի անդամներին եւ փորձել խոչընդոտել քարոզչությունը:

Երբ Նիկել Փաշինյանը մոտեցել էր Նարեկ Մանթաշյանին, որպեսզի պարզի, թե ինչ է նրանց ուզածը, ավագանու թեկնածուն ասել էր. «Մենք չեն ցանկանում խանգարել, ուղղակի «Ելք»-ը չկա ու մեր թեկնածուն Տարոն Մարգարյանն ա»: Նարեկ Մանթաշյանի այդ հայտարարությունից հետո, միանգամից երկու կին հայտարարել էին, որ իրենք ՀՀԿ-ական են, մյուսն էլ խոսելով Տարոն Մարգարյանի մասին՝ ասել էր, որ վերջինս է ամեն ինչ սարքել իրենց բակում: «Էս մեր թաղնա, դուք սկի իրավունք չունեք մեր թաղը մտնեք»,- Նարեկ Մանթաշյանի կողքին կանգնած կանանցից մեկը հանդիմանել էր «Ելք»-ի քարոզարշավի մասնակիցներին: Ավագանու թեկնածուն շարունակելով կանանց ակցիան, հայտարարել էր, թե «Ելք»-ն ասել է, որ վերելակները չեն աշխատում. «Եկա՞ք, տեսա՞ք, որ աշխատում է»:

«Հարգելիս, մեր թաղն ա, ես էլ ավագանու թեկնածու եմ, մեր թաղի ժողովուրդն իմ համար ու Տարոն Մարգարյանի համար հաստատ մեր թիմին են ընտրելու, որովհետեւ մենք ստեղ ենք ապրում, ստեղ ենք ծնվել, ստեղ ենք մեծացել, ու էդ հարգանքը, պատիվը վայելում ենք: Սենց 10 հոգով չենք պտտվում»,- լրագրողի հարցին ի պատասխան գոհունակությամբ ասել էր Մանթաշյանը:

Այս պատմության կարեւոր արձանագրումն այն է, որ համակարգը չի ներում նույնիսկ յուրայիններին: ՀՀԿ-ի վերարտադրության համար ամեն ջանք գործադրածները պետք է գիտակցեն, որ անարդարությունն ու անօրինականությունը համակարգային է եւ վաղ թե ուշ իրենք եւս բախվելու են դրան:

Հ.Գ. Սա չի նշանակում, որ անհետեւանք պետք է մնա Նարեկ Մանթաշյանի բաց նամակը ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին, եւ եթե իսկապե՞ս անօրինականություն է տեղի ունեցել, խախտվել է քաղաքացու իրավունքները, ապա պետք է բոլոր օրինախախտներն իրենց պատիժը ստանան անկախ զբաղեցրած դիրքից եւ ազդեցությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 726 անգամ

Լրահոս
22 Հուլ
ԻՊ առաջնորդ ալ -Բաղդադին ողջ էԱրծվի արձանի մոտ Opel-ը բախվել է գովազդային սյանը. կա 1 զոհ, 1 վիրավորՎրաստանի նախագահը երկու տարեկան որդու հետԻնքնասպանություն ադրբեջանական բանակում Հրաչյա Հարությունյանի հարազատները պատրաստվում են ներման խնդրագրով դիմել Սերժ ՍարգսյանինՊուտինը հայտնել է, որ սոցիալական ցանցերից որևէ մեկում հաշիվ չունիՊայթյուն՝ Կահիրեի սրճարաններից մեկումԵլփին գյուղում տրակտոր է կողաշրջվել. կա զոհՆոր մանրամասներ Երևանի Մալաթիա-Սեբաստիայում հնչած կրակոցներիցՀայաստանը կոշտացնում է «լեքսիկոնը»Օրենքով գող Սարգիս Սելվիյանը ձերբակալվել է Ինչպես է շեյխը «զվարճանում է» ԵրեւանումԻմ պատասխանը Գուգուշի երևանյան համերգի շուրջ դատարկ բազառներինԱյս աղջիկը վատնել է ունեցվածքը Քիմ Քարդաշյանի կազմվածքն ունենալու համար (տեսանյութ) «Դիկտատոր» չիպսեր` Ադրբեջանի նախագահի պատկերով (լուսանկար)Գևորգ Սաֆարյանի պահանջը ԿառավարությունիցՊատկերասրահ՝ Կոնդի թունելումՀայտնաբերվել է փայտանյութով բարձված առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա. հարուցվել է քրգործՎարդավառին նվիրված տոնական միջոցառումների ժամանակացույցըԱնահիտ Բախշյանն ազատվել է պաշտոնիցՔըրք Քրքորյանի ընկերությունը լքում է Լաս ՎեգասըԷրդողանի առաջարկը՝ Գերմանիային Քուդիստանը չի կարող անկախ պետություն դառնալ. Իրաքի փոխնախագահՖուլ հաուսցի գեղեցկուհու համարձակ լուսանկարները՝ ԹայլանդիցՍա լավ մարզում էր. Մոուրինյուն՝ «Սիթի»-ի դեմ խաղի մասին Հայկական ռաբիսի հաղթարշավը. սեքսուալ բաչատա՝ «Մի գնա» երգի ներքոԵվրամիությունը պատարստ է օգնելու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի կապակցությամբԹուրքիան պատասխան է տալու սպառնալիքներին. Չավուշօղլուն պատասխանել է Գերմանիայի արտգործնախարարինԻնչպես է Մորատան հրաժեշտ տալիս «Ռեալ»-ի ֆուտբոլիստներին (տեսանյութ)Հիվանդանոցում մայրական մահացության դեպք է գրանցվելԺողովրդագրական աղետ. ահա թե ինչ է սպասվում Հայաստանին«Ինչպիսի հիանալի կոշիկներ». հայ դիզայներների նվերը Քիմ Քարդաշյանին Նախագահը ընդունել է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի գլխավոր համադրողինԲաբլոյանի ուշագրավ հյուրը. ի՞նչ ազդակ է հղել Երևանը Հայաստանի սուսերամարտիկների արդյունքները մեծահասակների աշխարհի առաջնությունումԺիրայր Սեֆիլյանը կոչ է արել շրջափակել դատարանի շենքըՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին Գուգուշը կգա ՀայաստանԼուսնային փոշով Արմսթրոնգի պայուսակը վաճառվել է 1.8 մլն դոլարով Հասկանում եմ, որ բարդ է Հայաստանում հաջողություններ ունենալը. Սերժ Սարգսյան«Բավարիա»-ի ֆուտբոլիստները կատարում են Despacito երգը (տեսանյութ)Մարմնավաճառ Միլենան, պարզվել է՝ տրանսսեքսուալ է. մանրամասներՀայաստանի բասկետբոլիստները՝ ադրբեջանցիներին հաղթելուց հետո (լուսանկար)Պուտինը հանդիպում կունենա Ալիևի հետ22 տարվա դադարից հետո Դդմաշենում մանկապարտեզ բացվեցԻնչու է Մոսկվան հրաժարվում կազմակերպել Ալիև-Սարգսյան հանդիպումըԱՄՀ-ն համաձայնել է1,6 մլրդ եվրո հատկացնել ՀունաստանինՀրաչյա Հարությունյանի ընտանիքը հույս ունի, որ նրան ազատ կարձակեն«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր մարզահագուստը (լուսանկար)Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը հաղթեց Ադրբեջանին (տեսանյութ)
Ամենադիտված
Ռուսաստանը սրում է ատամները. հայկական կողմի կոշտ պատասխանըՕդանավակայանում վայր ընկած կնոջն օգնելու փոխարեն աշխատակիցն ասել է. «Վեր կաց` նստի՛, խանգարում ես քաղաքացիներին ռեգիստրացիա անցնել» Արման Նշանյանը և Սոս Ջանիբեկյանը իրենց սիրելիների հետ՝ Կաննում (լուսանկար) Տեսանյութ. Մանվել Գրիգորյանի տարեդարձը տոնեցին նաեւ պատանի երկրապահների ճամբարում«Ես ցուցադրում եմ իմ կազմվածքը, որպեսզի ստվերում թողնեմ Քարդաշյանին» (լուսանկարներ)«Էլիտար» մարմնավաճառի հուշերը. 3300 համարները նրա ֆիշկան էրԾանր վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող (լուսանկար)Ի՞նչ անակնկալ է նախապատրաստում Մոսկվան Հայաստանի ու Արցախի համարԼոռվա անեկդոտների թոփ տասնյակԻնչպես 3 ամսում ռուսական անձնագիր ստանալ (տեսանյութ)