00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Թալանել են Անժելա ԹովմասյանինՌուսաստանն ու Ադրբեջանն աշնանն իրենց սահմանների վերաբերյալ բանակցություններ են վարելու Արթուր Սարկիսովը՝ լրագրողի դերում (տեսանյութ)Սկսվել են Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման նախագծման աշխատանքներըԵՄ-ն Հունաստանին 209 մլն եվրո է հատկացրել միգրանտների տեղավորման համարՋասթին Բիբերը պատահմամբ պապարացիին վրաերթի է ենթարկել Ֆրանսիայի Ազգային ժողովն արգելել է որպես օգնականներ նշանակել պատգամավորների ազգականներինՄխիթարյանն` ընդդեմ «Բարսելոնա»-ի (տեսանյութ)Կրակել են «Պալաչի» տան վրա

Ռուսաստանն ամրապնդում է Հայաստանի թիկունքը…

Հուլիսի 14-ին ՌԴ Պետդուման քննում է Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը, որն, ինչպես հայտնի է, դեռևս նախորդ տարվա նոյեմբերին էր ստորագրվել:

Ընդհանրապես, պետք է նկատել, որ սույն նախաձեռնությունը հայ իրականության մեջ բավական պարադոքսալ արձագանքների արժանացած երևույթ է: Հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ առաջացած զգուշավոր վերաբերմունքը պարարտ հող էր ստեղծել՝որաշակի շրջանակների կողմից հնչեցնելու հստակ մտավախություններ,թե  զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը Հայաստանի համար ճակատագրական պահին կարող է ծառայեցվել հենց մեր դեմ. բավական մեծ աղմուկ էր բարձրացել հատկապես զորքերի հրամանատարության շուրջ՝ այն հարցի, թե պատերազմական իրավիճակում ում անմիջական հրամանատարության ներքո է գործելու այդ զորախումբը:

Արդարացիորեն նշվում էր,որ այս համաձայնգիրը չի տարածվելու Արցախի վրա,ու եթե հանկարծ ադրբեջանական կողմից Արցախի Հանրապետության վրա հարձակում լինի, այս համաձայնագիրը չի գործելու,ու հայկական կողմը  միայնակ է մնալու թշմնամու հետ: Բացի սա՝ ընդդիմախոսները նշում էին,որ այս ամենի արդյունքում Հայաստանը կորցնելու  է իր ինքնիշխանությունը հատկապես ռազմի դաշտում՝ պայմանավորված ռուսական կողմի հետ համապատասխան գործողությունների պարտադիր կոորդինացմամբ: Նույնիսկ կային կարծիքներ,թե սա յուրատեսակ դավադրություն է Հայաստանի դեմ, որի նպատակը մեր երկիրը մանրադրամի վերածելն է ռուս-ադրբեջանական հարաբերություններում:
Իրականում, սակայն, խնդրի օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր այդ մտավախություններն ուռճացված են ու ոչ հիմնավոր:

Նախ՝ այն մասին,թե ինչ է իրենից ենթադրում այս համաձայնագիրն՝ առհասարակ. նպատակն,ըստ էության, մեկն է՝ ապահովել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգությունը՝ մի բան, որ հիմա, առավել քան երբևէ, կարևոր է Հայաստանի համար:  Միավորված խմբավորման հիմնական խնդիրներն են լինելու  ճիշտ ժամանակին ՌԴ-ի և Հայաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման բացահայտումը և դրա հակադարձումը, Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանների ցամաքային հատվածի փակումը պատասխանատվության հաստատված սահմաններում, օդատիեզերական տարածքում ՌԴ-ի և Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը, ինչպես նաև զորքերի և տարածաշրջանում գտնվող երկու երկրների խիստ կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությանը մասնակցությունը, և այս ամենը միացյալ հրամանատարության ներքո:

Այն,որ Անդրկովկասում այժմ ստեղծված իրավիճակը հեռու է ռազմաքաղաքական տեսանկյունից բարվոք համարվելուց,երևում է նույնիսկ անզեն աչքով: Ընդ որում ՝ տարածաշրջանում խաղաղություն պահպանելու հարցում ՀՀ-ն ու ՌԴ-ն միակ կողմերն են,որոնք,ելնելով իրենց շահերից, իրապես շահագրգիռ են: Ի դեպ՝ խաղաղության պահպանման հարցում ՌԴ-ն Հայաստանից ոչ պակաս շահագրգիռ կողմ է այսօր՝պայմանավորված նախևառաջ սեփական շահերով:

Հարց է առաջանում՝ որքանո՞վ է ՌԴ Պետդումայում հայտնված համապատասխան օրենքի նախագիծն իրականում նպաստելու Հայաստանի առջև ծառացած անվտանգության խնդրի լուծմանը՝հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված ծայրահեղ իրավիճակը: Նախ՝ ակնհայտ է,որ Հայաստանի՝ որպես տարածաշրջանում ռազմաքաղաքական գործոնի հզորացումը հիմա առավել քան երբևէ անհրաժեշտ է հենց Ռուսաստանին. ռուսները համոզվեցին, որ  Ալիևի «չվանին ցախ դնելը» կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ Մոսկվայի համար: Հետևաբար՝ ասել,թե ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է զորքերի միավորված խմբավորումը դուրս բերել հենց մեր դեմ,մեղմ ասած՝ ֆանտազիայի ժանրից է: Հետևաբար՝ անկախ այն հանգամանքից, թե հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարությունն ում ձեռքում կլինի, այն չի կարող ծառայեցվել ընդդեմ հայկական շահերի, որոնք անքակտելիորեն շաղկապված են ՌԴ ազգային շահի հետ Անդրկովկասում:

Ինչ վերաբերում է Արցախի անվտանգությանն,ապա պետք է նշել,որ համաձայնագիրը թեպետ չի տարածվում կոնկրետ Արցախի վրա, սակայն միանշանակորեն նպաստում է դրա անվտանգությանը. Արցախի անվտանգության երաշխավորն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունն է, ու եթե Հայաստանն ինքը պաշտպանված է բոլոր կողմերից,ինչն ամրագրված է պայմանագրում,ապա դա մեզ երաշխիքներ է տալիս՝ ազատորեն աջակցելու Արցախին: Ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխանության կորստի մասին պնդումներին, ապա պետք է արդարացիորեն նկատել,որ Հայաստանն այսպես թե այնպես ինքնիշխան չէ ու ոչ թե այն պատճառով, որ ասենք մեզ վրա գերիշխանություն է  հաստատել Ռուսաստանն ու խեղդում է,այլ որովհետև գլոբալիզացված աշխարհում,ուր մեր կարգի երկրները զուտ օբյեկտիվորեն որևիցե հարցում չեն կարող ունենալ ռեալ ինքնիշխանություն,Հայաստանի պես սահմանափակ ռեսուրսներով պետությունը զուտ օբյեկտիվորեն ի վիճակի չի կարող լինել ավելորդ հավակնություններ ունենալ:Պարզապես՝ հարցն ընդամենն այն է,թե որ երկիրը որ կենտրոնից է կախված. ՆԱՏՕ-ն չի կարող հանդես գալ Հայաստանի անվտանգության երաշխավորի դերում:

 Հետևաբար՝ այս պայմանագիրը, որքան էլ քննդատվի ու ոմանց կողմից դատափետվի, մեր երկրի պաշտպանունակության բարձրացման տեսանկյունից միմիայն դրական պետք է գնահատել,իսկ հնչող մտավախություններն էլ՝ չափազանցված ու նույնիսկ երբեմն շինծու:

Մի բան հստակ է՝ ՌԴ-ն սրանով հզորացնում է մեր թիկունքը՝ նախևառաջ դիմակայելու Թուրքիայի պլաններին: Իրականում խորքային իմաստով հայ-ադրբեջանական հակամարտությունը հակամարտություն  է ոչ թե Երևանի ու Բաքվի միջև, այլ՝ Երևանի ու Անկարայի. թուրքերը չեն հրաժարվել պանթուրքիստական իրենց նկրտումներից, որոնց դիմակայել  կարելի է միայն Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելով.այս պայմանագիրը լիովին լուծում է վերոհիշյալ խնդիրը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ


դիտվել է 9736 անգամ

Լրահոս
28 Հուլ
I love you. 3 ամսական փոքրիկն անակնկալը (տեսանյութ) Ծանրամարտի հայազգի Եվրոպայի չեմպիոնի դին հայտնաբերվել է գետումՏեսանյութ. տեսագրությունում երևացող կինը որոնվում է Օրվա կադրը. Եհովայի վկաների թագավորության սրահՀայաստանում արձանագրվել է հեպատիտ B-ի և C-ի սուր դեպքերի նվազումԱլիևը չի մեկնի ԹեհրանԹրամփի վարչակազմը պնդում Է, որ տեսչական ստուգումներ կատարվեն Իրանի ռազմական օբյեկտներում Տիգրան Դավթյանը ևս երեք տարի կլինի ԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Շիկահերից՝ սևահեր. Օլգա Այվազյանը նոր ոճով (լուսանկարներ) Ո՞վ է առաջին «Միսս Հայաստան»-ը (լուսանկարներ)Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Հրապարակը «դատարկվում է», հերթական շենքը աճուրդի կդրվիՀայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը հաղթեց Ուելսի հավաքականինAmazon-ի հիմնադիրը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը Կարեն Կարապետյանը ծանոթացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերինԹալանել են Անժելա ԹովմասյանինՌուսաստանն ու Ադրբեջանն աշնանն իրենց սահմանների վերաբերյալ բանակցություններ են վարելու Թուրքերը` Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Արթուր Սարկիսովը՝ լրագրողի դերում (տեսանյութ)Տեսանյութ. Մարզպետի խորհրդականի սպանությունը բացահայտվել է Սկսվել են Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման նախագծման աշխատանքներըԵՄ-ն Հունաստանին 209 մլն եվրո է հատկացրել միգրանտների տեղավորման համարՋասթին Բիբերը պատահմամբ պապարացիին վրաերթի է ենթարկել Ֆրանսիայի Ազգային ժողովն արգելել է որպես օգնականներ նշանակել պատգամավորների ազգականներինՄխիթարյանն` ընդդեմ «Բարսելոնա»-ի (տեսանյութ)Կրակել են «Պալաչի» տան վրաՍահակաշվիլիի փաստաբանները կբողոքարկեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին որոշումըՊետությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքների աշակերտների դասագրքերի վարձը և կներդնի ուսման վարձի հատուկ մեխանիզմՈ՞ւմ է ձեռնտու վարչապետի վարկանիշի անկումըՊԵԿ-ը ստուգումների նոր փուլ է սկսումԲուժումը սկսելուց 1 ամիս հետո հեպատիտ C-ով հիվանդների 85 տոկոսը Հայաստանում ազատվել է վիրուսիցՀեպատիտ C-ով հիվանդների 70 տոկոսը Հայաստանում ժամանակակից բուժում է ստանում հայ-վրացական ծրագրովՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Հրազդան» ՔԿՀ Գյուղնախարարի նկարչական տաղանդըՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ու դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա Երևանի Մաշտոց-Սայաթ-Նովա և Ամիրյան-Անրի Վեռնո փողոցների խաչմերուկներում տեսախցիկներ կտեղադրվենՊորտուգալիայում հրդեհների պատճառով մի քանի հազար մարդ է տարահանվել. AFP Սոցփաթեթից օգտվելու կարգը կփոխվի Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը կընդլայնի ստուգումների ծավալըՀայաստանի ներքին էլեկտրաէներգետիկ շուկան կազատականացվի19-ամյա զինծառայողի ինքնասպանության գործով ձերբակալվել է ծառայակիցը Շուրջ 47 մլն դրամի ոսկյա զարդեր՝ առանց մաքսազերծման. հարուցվել է քրգործՔաղաքական դաշտում մենք գործընկերներ չունենք. Զարուհի ՓոստանջյանԱթլետ Տիգրան Բարսեղյանը 8-րդն է Ֆրանկոֆոնյան խաղերումԲարձր ջերմային ֆոն, հրդեհավտանգ իրավիճակ. ջերմաստիճանը նորմայից 4-6°-ով բարձր կլինի «Բարսելոնա»-ի նախագահը և Բարաք Օբաման հանդիպել ենՆախարարը փոխում է ԿԲ-ի մասին օրենքը (տեսանյութ) Հայաստանն Իսրայելից զենք կգնի՞Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-մայոր Լի ԹաֆանելիինԱյսուհետ Բեքչյանն է կրելու պաշտոնական մարմինների և դրամատների ստորագրության միակ իրավունքը
Ամենադիտված