00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Դրանցից ազատվե՛լ է պետք, դրանց մաքրե՛լ է պետք»Ռուսական իմպերիան մեզ երբեք չի թողնի ազատ շնչելԽոշոր ավտովթար Երևանի Սախարովի հրապարակում. 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոցՄարմնամարզիկ Արթուր Թովմասյանը` Ուսանողական խաղերի ոսկե մեդալակիրՃանապարհային ոստիկանությունը Երևանում երթևեկության կազմակերպման նոր փոփոխություններ է իրականացնումՎթարային ջրանջատում ԱջափնյակումՏիգրան Հարությունյանը՝ Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարի հաղթողԽոսրովի անտառում հայտնաբերված ծխացող օջախները մարվել ենԻբրահիմովիչը՝ Ֆրանսիայում (լուսանկարներ)Օրվա խորհուրդը

«Հուզվելու պահերն այնքան շատ էին»․ Տիգրան Մանսուրյան

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` 2016 թվականին նոր ձևավորմամբ վերահրատարակված «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը թողարկվել է «Նարեկացի» արվեստի միության կողմից 2014 թվականին: 

Երեկոն տերունական աղոթքով մեկնարկեց Սկանդինավիայի հոգևոր հովիվ տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը։ 

-«Նարեկացի» արվեստի միությունը երկար տարիներ համագործակցել է Տիգրան Մանսուրյանի հետ, և հույս ունենք` դեռ շատ երկար տարիներ կհամագործակցի։ 

Այս ձայնասկավառակի ստեղծման գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ պարոն Մլքեյանը մի օր ասաց, որ Տիգրան Մանսուրյանը երաժշտություններ ունի՝ գրված հայ մեծանուն գրողների բանաստեղծությունների համար։ Մենք իսկույն առաջարկեցինք ձայնագրել այն, և մաեստրոյի առաջարկով այն ձայնագրվեց Սաղմոսավանքում։ Եվ ահա այսօր այն վերահրատարակվել է նոր ձևավորմամբ…

Մեր միությունը շատ պատվոգրեր և շնորհակալագրեր է ստացել, բայց մեզ համար ամենակարևորը մաեստրոյի տված կոչումն է։ Նա տարիներ առաջ ասել է. ««Նարեկացի» արվեստի միությունը հոգևոր տուն է»։ Շնորհակալ ենք Ձեր ներկայության և ամեն ինչի համար…, - բացման խոսքում նշեց միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը։

Երեկոյի ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես եկան ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանը (նվագակցող՝ Շուշան Հակոբյան)։

Միջոցառմանն իրենց ողջույնի խոսքն ուղղեցին ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը, երաժշտագետ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը,  Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը, ով հիշեց և ներկայացրեց «Խմբերգեր» հրատարակության ձայնագրման աշխատանքները՝ շնորհակալություն հայտնելով նման հնարավորության համար ։

-Հուզվելու պահերն այնքան շատ էին… Այս մարգարտաշատ խոսքերը, գեղեցիկ վերլուծականները, անցյալը հիշելը, բոլոր հնչած խոսքերն ինձ հուզեցին։ Շնորհակալ եմ «Նարեկացի» արվեստի միությանը և Նարեկ Հարությունյանին, որ աշխատում են այսքան հետևողական և մշտապես փնտրտուքների մեջ են՝ ինչպես ավելի լավ անել, ինչպես բարձր որակ ապահովել։ Այս աշխատանքը շատ բարեխղճորեն է արված, որն, անշուշտ, մեծ հարգանքի է արժանի,- իր խոսքում նշեց Տիգրան Մանսուրյանը։

Միջոցառման վերջում միությունը անակնկալ նվեր էր պատրաստել մաեստրոյին իր իսկ դիմանկարի տեսքով, որի վրա գրված էր կոմպոզիտորի` առավել հաճախ օգտագործվող բառակապակցությունը՝ «խորին ակնածանքով»:

Նվերի հանձնման արարողությունից հետո ներկաները հնարավորություն ունեցան ստանալու Տիգրան Մանսուրյանի ստորագրությամբ ձայնասկավառակ։

Երեկոյին ներկա էին մշակույթի վաստակաշատ գործիչներ և երաժշտասեր մարդիկ: 

Նշենք, որ Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակը թողարկվել է 2014 թվականին «Նարեկացի» արվեստի միության կողմից: 

Այն վերահրատարակվել է 2016 թվականին  նոր ձևավորմամբ, որը պարունակում է տեղեկատվական գրքույկ, որի մեջ ներառված է նաև բոլոր ներկայացված խմբերգերի բանաստեղծությունները:

Այս ժողովածուի մեջ ընդգրկված խմբերգերը բազմիցս հնչել, սակայն ձայնասկավառակի տեսքով ներկայացվել են առաջին անգամ: 

Ստեղծագործությունները, գրված լինելով 1969-2010 թվականներն ընդգրկող լայն ժամանակահատվածում, ներկայացնում են Մանսուրյանի երաժշտական մտածողության տարբեր փուլերը հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունների միջոցով:

Խմբերգերը կատարում է Հայաստանի կամերային երգչախումբը, որը ստեղծվել է 2000 թվականի հոկտեմբերին «Վաչե և Թամար Մանուկյան» բարեգործական միության հովանավորությամբ:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր է ընտրվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացու» մեդալակիր Ռոբերտ Մլքեյանը:


Հարգանքներով՝ «Նարեկացի» արվեստի միություն
Լրատվության և PR բաժին

դիտվել է 116 անգամ
Այս թեմայով

Լրահոս
23 Օգոս
«Դրանցից ազատվե՛լ է պետք, դրանց մաքրե՛լ է պետք»Ռուսական իմպերիան մեզ երբեք չի թողնի ազատ շնչելԽոշոր ավտովթար Երևանի Սախարովի հրապարակում. 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոցՄարմնամարզիկ Արթուր Թովմասյանը` Ուսանողական խաղերի ոսկե մեդալակիրՃանապարհային ոստիկանությունը Երևանում երթևեկության կազմակերպման նոր փոփոխություններ է իրականացնումՎթարային ջրանջատում ԱջափնյակումՏիգրան Հարությունյանը՝ Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարի հաղթողՀայ հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջումը ՎրաստանումԽոսրովի անտառում հայտնաբերված ծխացող օջախները մարվել ենԻբրահիմովիչը՝ Ֆրանսիայում (լուսանկարներ)Աստղագուշակ՝ օգոստոսի 23-ի համարՕրվա խորհուրդը«ՀԺ». Հայկական արտադրության «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է կատարվել«ՀԺ». ԼՂ կարգավորման հարցում պետք է կիրառել տար­բեր ժողովուրդների համակեցության խորհրդային փորձը. Գ. Զյուգանով «ՀԺ». Ո՞ր դպրոցները կօպտիմալացվեն «ՀԺ». Եվրասիական տնտեսա­կան հանձնաժողովը Թուր­քիայից պաշտոնական դի­մում առայժմ չի ստացել. Յուլյա Նազարովա«Հրապարակ». Մինչև ամսվա վերջ նորություն կունենանք. Սերգեյ Մինասյանը՝ Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելու մասին «Հրապարակ». Առաջիկայում իշխանական բուրգում վերջին վերադասավորումները կկատարվեն «Հրապարակ». «Ազատ դեմոկրատներ»-ը աշնան սկզբին համագումար կհրավիրի«Հրապարակ». Ալեքսանդր Արզումանյանն այս գիշեր մեկնում է Դանիա՝ ստանձնելու դեսպանի պարտականությունները ՀՀ ԶՈՒ ԳՇ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող քննարկումներին Հալեպում շուրջ 50 գրոհային զենքերը վայր է դրել Գեղեցկուհի Ալեսսանդրա Ամբրոսսիոյի հանգիստը՝ Բորա-Բորայում (լուսանկարներ)78-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած Քիմ Քարդաշյանը երեխաների հետ հուզիչ լուսանկար է հրապարակել Հոլիվուդում ընթանում են Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստական աշխատանքները Ռունիի հաջողությունը՝ ԱՊԼ-ում (տեսանյութ)«Հով արեք»-ն Իվետա Մուկուչյանի կատարմամբ Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոնՄնում է ընդամենը հիմնավորել...Կարեն Ասլանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարումԱղուհաց, երգ ու պար. ինչպես է անցնում ԵԿՄ ուխտագնացությունը Արցախում (տեսանյութեր, լուսանկարներ) Քննարկվում է ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը հանել շահագործումից Ռամոսի կարմիր քարտը` Մոմանիի ծաղրանկարումՀՖՖ Մրցավարական բաժինը պարզաբանում է «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպման վիճահարույց դրվագներըԿապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու գործով վարորդը կալանավորվել էԼեգիտիմության ճգնաժամ՝ ՀայաստանումԳյումրին մեծ շուքով կդիմավորի Արթուր ԱլեքսանյանինՄանրամասներ. Վրաստանում վթարի ենթարկված հայերից 3-ի վիճակը կայուն ծանր էՏեսանյութ. «Զիլը»՝ ապօրինի փայտանյութով բարձված Ունենք սակագնային չհիմնավորված մոտեցում. տնտեսագետԶառանցանք է, թե բարձրաստիճան պաշտոնյա է վիրավորվելԵրթուղայինների վարորդներին կարգելվի երաժշտություն միացնելՀայաստանի առաջնությունից ազգային հավաքական են հրավիրվել 8 ֆուտբոլիստԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցուն և կպայքարի բրոնզե մեդալի համար Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել էՀարված քաղաքացու գրպանինԳոհար Հարությունյանն՝ իր դեմ սկսված դատական արշավի մասինԵրեւանի Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվիԿուբինկայում բացվել է «Բանակ-2017» ռազմատեխնիկական երրորդ միջազգային համաժողովը
Ամենադիտված
Թուրքերը` Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանՆոր տեսահոլովակ. Սուպեր Սաքո և Արկադի ԴումիկյանՀայուհու պատասխանը՝ Մխիթարյանին Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Պուտինը՝ դժվարին երկընտրանքի առաջ. Ղարաբաղը կարող է պայթել…Ինչպես են հայկական զինված ուժերը գետնին հավասարեցնում ադրբեջանական դիրքը (տեսանյութեր)«Հրապարակ». Տուրիստն ապշել է. մեքենայի պատուհանն իջեցրել են ու 100 դոլարանոցների տրցակ նետել ճամփեզրի մարդկանցՈւշ երեկոյան մարզպետի խորհրդականին դուրս են կանչել. նոր մանրամասներ32-ամյա ֆոտոմոդելը տղամարդկանց աչքից ոչինչ չի թաքցնում (լուսանկարներ)