00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Life հեռուստաալիքը փակվում է Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների մեջ կա նաև 3 տարեկան երեխաՌուս վարորդի վարած КамАЗ-ը բախվել է հայ երիտասարդի մեքենայինՍիրիայի կենդանաբանական այգու կենդանիները տեղափոխվել են Հորդանան (տեսանյութ)Քիմիական զենքի ծրագրի շուրջ կրքերը չեն հանդարտվումԹուրքական հեռուստաալիքով ցուցադրված Սարիկ Անդրեասյանի ֆիլմը երկրում բողոքի ալիք է բարձրացրելԹուրքիան ԵՏՄ-ո՞ւմԹուրք պատմաբանի սկանդալային հայտարարությունըՊայթուցիկով ավանակը հայտնվել է ԻրաքումԿրեմլը սպառնում է Հայաստանի իշխանություններին...

Գերմանացի պատգամավորների այցը Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազա արգելելու փաստը զայրացրել է Մերկելին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «զայրացնող» է որակել պաշտոնական Անկարայի նոր որոշումը, որով արգելվել է գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Քոնյայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Կանցլերը հայտարարել է, որ Թուրքիայի հետ քաղաքական առևտուր անելու մասին խոսք գնալ չի կարող: Նա ընդգծել է, որ չի կարելի այցելության հարցը խառնել այլ թեմաների հետ:

Մերկելը բացառել է զիջումների գնալու հավանականությունը՝ հանուն գերմանացի պատգամավորների Քոնյայում ՆԱՏՕ-ի ռազմաբազա այցելելու իրավունքի: «Անկարայից նման պահանջներ դեռևս չեն ստացվել, սակայն լինելու պարագայում էլ կտրականապես մերժվելու են»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ նշելով, որ չեն պատրաստվում նախապայմաններ ընդունել թուրքական կողմից:

Թուրքիան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Քոնյայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Գերմանացի պատգամավորները պատրաստվում էին հուլիսի 17-ին այցելել Քոնյայում ծառայող գերմանացի զինվորներին, սակայն Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից զանգահարել և հայտնել են, որ այդ այցը չեղյալ է համարվել:

Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխը նշել է, որ ամենայն հավանականությամբ պաշտոնական Անկարայի նման որոշումը պայմանավորված է թուրք-գերմանական հարաբերություններում առկա վերջին լարվածությամբ:

Ուշագրավ է, որ Թուրքիայի իշխանությունները, ավելի վաղ արգելելով գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի թուրքական ռազմաբազայում ծառայող զինվորներին, նշել էին, որ փոխարենը պատգամավորները կարող են գնալ Քոնյայի ռազմաբազա: «Ինջիրլիքը թուրքական ռազմաբազա է, իսկ Քոնյայի ռազմաբազան ՆԱՏՕ-ինն է»,- ասել էր փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, ինչ թուրքական կողմը արգելեց Բունդեսթագի պատգամավորներին այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորներին: Պաշտոնական Անկարան որոշումը պայմանավորեց նրանով, որ Գերմանիան չի կատարում իրենց պահանջն ու չի հանձնում այդ երկրում գտնվող գյուլենականներին և Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը  հունիսի 5-ին մեկնել էր Թուրքիա՝ հանդիպելու գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ և վերջին անգամ քննարկելու գերմանացի պատգամավորների այցն Ինջիրլիք թույլ տալու հարցը: Չավուշօղլուն, սակայն, բացասական պատասխան էր տվել՝ նշելով, որ պատճառը պաշտոնական Բեռլինի դիրքորոշումն է Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների նկատմամբ: Նման հայտարարությունից հետո Գաբրիելն ասել էր, որ իրենք այլընտրանք չունեն, քան զինվորներին Ինջիրլիքից այլ ռազմաբազա տեղափոխելը:

Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորների ձայների մեծամասնությամբ հունիսի 22-ին որոշում էր ընդունել հետ կանչել իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից: Որոշման օգտին էր քվեարկել 569 պատգամավորից 461-ը, դեմ՝ 85-ը, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Այդպիսով պատմության մեջ առաջին անգամ գերմանական բանակն իր զինվորներին դուրս է բերում ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից և տեղափոխում մեկ այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի՝ Հորդանանի ռազմաբազա:

դիտվել է 320 անգամ

Լրահոս
19 Օգոս
Life հեռուստաալիքը փակվում էԴևիդ Բեքհեմը դստեր համար լեգոյի 4000 դետալից խաղալիք-ամրոց է պատրաստելԹուրքիան նորից կպատերազմի Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների մեջ կա նաև 3 տարեկան երեխաՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ ՍուրենյանԼռության րոպեով կմերկնարկեն ֆուտբոլային դիվիզիոնի հանդիպումներըՌուս վարորդի վարած КамАЗ-ը բախվել է հայ երիտասարդի մեքենային «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները մարզումներից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Բարսելոնայի ահաբեկչության զոհերի հիշատակը (տեսանյութ, լուսանկար)Սիրիայի կենդանաբանական այգու կենդանիները տեղափոխվել են Հորդանան (տեսանյութ)Քիմիական զենքի ծրագրի շուրջ կրքերը չեն հանդարտվումԴԱԻՇ-ը հերթական ահաբեկչական գործողությունը կիրականացնի ՀռոմումԻ՞նչ է անում Ռուսաստանը Արցախի հարցի լուծման ուղղությամբՀայերենը աշխարհի ամենաաղքատ լեզուներից է. Հրանտ Բագրատյան Էրդողանն ընդդեմ ՄերկելիԹուրքական հեռուստաալիքով ցուցադրված Սարիկ Անդրեասյանի ֆիլմը երկրում բողոքի ալիք է բարձրացրելԱթաթուրքի ստորագրության հեղինակը Հակոբ Վահրամ Չերչիյանն էԹուրքիան ԵՏՄ-ո՞ւմՎերա Բրեժնևայի սեքսուալ դուստրը հանգստանում է Իտալիայում (լուսանկարներ)Ժիրինովսկին հրապարակայնորեն ներկայացրել է արտաամուսնական կապից ծնված որդունԹուրք պատմաբանի սկանդալային հայտարարությունըՊայթուցիկով ավանակը հայտնվել է ԻրաքումԿրեմլը սպառնում է Հայաստանի իշխանություններին...«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 2:2 (տեսանյութ)Մարդկանց փաստի առջև են կանգնեցրել...Disney-ը պատրաստվում է առանձին ֆիլմ նկարահանել Օբի Վան Քենոբիի մասինԵրկրին Է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստղակերպըՄայրաքաղաքում կանցկացվի գարեջրի 4-րդ փառատոնըՆշանադրության կորած մատանին 13 տարի անց գտել են գազարի վրաԸմբշամարտի հավաքականները մեկնում են աշխարհի առաջնության ԵՏՄ-ն նոր մտահոգությունների տեղիք է տալիսՊԵԿ-ը պարզաբանել է ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքըՀայաստանը Շիրխանյանի վերաբերյալ Եվրոպական դատարանի հարցերին դեռևս չի պատասխանել. ՄԻԵԴ-ի ներկայացուցիչՁերբակալվել է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալըՀրաչյա Հարությունյանը կշարունակի պատժի կրումը. Հայաստանը ճանաչեց ՌԴ դատարանի դատավճիռըԲարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 130-ի. El Pais Սնեթ Լուիս. Արոնյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակըԲախումներ՝ «Էվերտոն»-ի խաղին (տեսանյութ, լուսանկարներ)Ինչ կարծիքի են նախկին եւ ներկա ՄԻՊ-երը բիզնես-օմբուդսմանի ինստիտուտի վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իսպանիայի թագավորին Օզիլը սիրելիի հետ՝ ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)Կնոջը ծեծելու համար պատասխանատվության կենթարկվիՄոսկվայում անհետացել է երգիչ Եվգենի ՕսինըՆախագահը խորհրդակցություն է հրավիրել«Բեշիքթաշ»-ն Օզբիլիսի տրանսֆերի հարցում պատրաստ է բանակցություններիՀՀ դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 302 իրավախախտումՆոր մարտահրավեր՝ Կարեն Կարապետյանի համարԼևոն Արոնյանն ու իր սիրելին՝ գեղեցիկ ֆոտոշարքում (լուսանկարներ)Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստվում են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում Ինչպես է անցել Մերի Մակարյանի ծննդյան 32-ամյակը (լուսանկարներ) Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի մարզիչը չի գա Հայաստան
Ամենադիտված
Ալիևը միայնակ է մնացելԵրգչուհի Աստղիկ Սաֆարյանի վուլգար լուսանկարը՝ ծովափիցԱԺ պատգամավորը «վթարի» է ենթարկվել Սևանա լճում (լուսանկար)«Ապե՛, է՞ս օբեկտ ես մտնելու». ինչն է զայրացրել դերասան Սոս ՋանիբեկյանինՏեսախցիկը արձանագրել է Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վրաերթը (լուսանկարներ, տեսանյութեր)Որտե՞ղ է վայելում իր հանգիստը Նազենի Հովհաննիսյանը և որքա՞ն արժե այն (լուսանկարներ)Խաչատուր Սուքիասյանը ճոպանուղի կկառուցիԱնժելա Սարգսյանը ցույց է տվել իր նոր տունը (լուսանկարներ) Բեսպրեդել է. Ղազանչյանը տղային է բերում, Գրիգորյանն՝ աղջկան. Միքայել ՊողոսյանԿնճռոտ ու սպիտակ մազերով Լուիզա Ներսիսյանը վախեցրել է իր երկրպագուներին (տեսանյութ,լուսանկարներ)