00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀՀ ոստիկանությունը մեկ օրում ինը հետախուզվող անձի է հայտնաբերելՄենք հաջողություններ ունենք ԻՊ-ի դեմ պայքարում․ Թրամփ Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից. ՀՀԿ խոսնակԱմուսինը կնոջ ներկայությամբ ինքնասպան է եղելԱմերիկացի փրկարարը, ձեռքերով բռնած, ծով է վերադարձրել ափ նետված շնաձկանը (տեսանյութ) Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար. ՇարմազանովՄաշտոց-Սարյան խաչմերուկում 4 ավտոմեքենա է բախվել, մեկը կողաշրջվել էՄեհրիբան Ալիևայի՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելուց հետո այդ երկրի օրենսդրական դաշտում լուրջ բաց է առաջացելԻնքնորշման իրավունքը պետք է գործի և Լատվիայում, և Լիտվայում, և ԵՄ-ում, և առաջին հերթին Արցախում. ՇարմազանովՊուտինն անթույլատրելի է համարում մարդկանց ստիպել լեզու սովորել, որը նրանց մայրենին չէ

Մոսկվան կրկին շանտաժի է դիմում

ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հայաստանում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ, որպեսզի հայաստանյան վարորդական վկայականները ճանաչվեն նաև Ռուսաստանի կողմից: Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Վոլոդինն ասել է. «Ես կարող եմ ասել միայն մեկ բան՝ ամրագրեք ռուսերենը որպես պաշտոնական, և այդ դեպքում օրենքն ավտոմատ կերպով կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա»: Ինչպես գիտենք, հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին նոր օրենքը: Այդ օրենքի գործարկման հետևանքով Ռուսաստանում աշխատող հայաստանցի վարորդները կորցրել են իրենց աշխատանքը:

Ավելորդ է ասել, որ նման պահանջը հակասում է ոչ միայն գործընկերության ոգուն, այլ նաև ԵՏՄ կանոնադրությանը, բայց նման մանրուքները Կրեմլին առանձնապես չեն հուզում: Մոսկվան վարում է դասական կայսերական քաղաքականություն` այս անգամ առաջ քաշելով լեզվի խնդիրը: Ի դեպ, սա նոր գործիք չէ ռուսական կայսերական քաղաքականության զինանոցում: Դա եղել է ցարերի քաղաքականության կարևոր բաղադրիչը և էստաֆետի սկզբունքով փոխանցվել է անգամ բոլշևիկներին: Քչերը գիտեն, թե ժամանակին ինչպիսի դիմադրություն է ցույց տվել ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը՝ Քաղբյուրոյի պահանջին, որը նույնն էր, ինչ պուտինյան Ռուսաստանինը` հատուկ կարգավիճակ տալ ռուսաց լեզվին: Եթե Հայաստանի իշխանությունը տեղի տա ռուսական ճնշմանը, Հայաստանը կկորցնի իր անկախության վերջին հատկանիշներից մեկը` վերջնականապես զոհ դառնալով ռուսական տոտալ էքսպանսիային: Մյուս կողմից` եթե Սերժ Սարգսյանը մերժում է ռուսների առաջարկը, ապա պետք է պատրաստ լինի մի քանի տասնակ հազար խոպանչիների վերադարձին: Սա կարող է սոցիալական լարվածության նոր օջախ ատեղծել Հայաստանում, ինչին իշխանությունները հաստատ պատրաստ չեն:

Վերջին օրերին ամենուրեք քննարկվում են հայկական դպրոցների ատեստատների ռուսալեզու գրառումները եւ հայկական վարորդական վկայականները Ռուսաստանում չճանաչելու փաստը։ Մինչ Ռուսաստանը հայտարարում է, որ մեր անխախտ բարեկամն է, իր Դումայում օրենք են ընդունում, որով ՌԴ տարածքում ճանաչվելու են միայն այն երկրների տրամադրած վարորդական վկայականները, որտեղ ռուսերենը երկրորդ պետական լեզուն է։ Թե ինչ կապ ունի ռուսերենն ավտոմեքենա վարելու հետ, պարզ չէ, բայց պարզ է, որ մեզ հարկադրում են գնալ ռուսերենը որպես պետական լեզու ճանաչելու, ռուսերենին ավելի մեծ տեղ տալու ճանապարհով։ Վերջին օրերին ռուսական կայսրությունը Հայաստանի դեմ գրոհում է բոլոր հնարավոր միջոցներով՝ սպառազինության մատակարարում Ադրբեջանին, ոտնձգություն մեր բանակի ինքնուրույնության և հայոց լեզվի դեմ, քողարկված սպառնալիքներ՝ ուղղված Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը: Դումայի ընդունած օրենքը հարված է մեր իշխանություններին, բոլոր այն մարդկանց, ովքեր ԵՏՄ-ի ջատագովներ են։ Փաստորեն ասվում է՝ թույլ ենք տալիս ղրղըզներին և բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնց երկրորդ պետական լեզուն ռուսերենն է, ազատորեն աշխատել իրենց ազգային վարորդական իրավունքներով, իսկ մեր քաղաքացիներին՝ հայերին, թույլ չեն տալիս։

Չպետք է մոռանալ, որ ՀՀ-ում երկրորդ պետական լեզու ճանաչելու հարցը նախ ենթադրում է օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես՝ ՀՀ սահմանադրության 20-րդ հոդվածի փոփոխություն կամ լրացում, որը սահմանում է, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է: Արդյոք ՀՀ իշխանությունները կգնա՞ն սեփական երկրի սահմանադրությունը ռուսական իմպերիալիստական շահերին հարմարացնելու կործանարար ճանապարհով՝ դժվար է ասել, սակայն Ռուսաստանից նոր ռազմական վարկ վերցնելու նախաձեռնությունն արդեն իսկ հուշում է, որ իշխանությունները նույնիսկ ավելացնում են այն գործիքները, որոնց միջոցով Մոսկվան կաշկանդում է Երևանին:

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 1910 անգամ

Լրահոս
21 Հուլ
Գյումրեցի փոքրիկ «Պելեն» 6 րոպեում 600 անգամ «21» է խաղում․ (տեսանյութ)Ինքնասպան է եղել Linkin Park ռոք խմբի վոկալիստըՀՀ ոստիկանությունը մեկ օրում ինը հետախուզվող անձի է հայտնաբերելՉեմ կարծում, որ կրկին կվերադառնամ «Ռեալ». Մորատան իր տեղափոխության մասինԵղունգները կրծող մարդիկ յուրահատուկ են. սենսացիոն բացահայտումՌաբիսի թագուհին ներկայացրել է հերթական անորակ երգի հոլովակը (տեսանյութ) Սեքսուալ բաչատա՝ «Մի գնա» երգի ներքո (տեսանյութ)Մենք հաջողություններ ունենք ԻՊ-ի դեմ պայքարում․ Թրամփ Ծիրանի անփոխարինելի հատկություններըԹուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից. ՀՀԿ խոսնակՀայ մարտիկը պարտության է մատնել թուրք մրցակցին (տեսանյութ)Ամուսինը կնոջ ներկայությամբ ինքնասպան է եղելԱմերիկացի փրկարարը, ձեռքերով բռնած, ծով է վերադարձրել ափ նետված շնաձկանը (տեսանյութ) Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար. ՇարմազանովՄաշտոց-Սարյան խաչմերուկում 4 ավտոմեքենա է բախվել, մեկը կողաշրջվել էՄեհրիբան Ալիևայի՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելուց հետո այդ երկրի օրենսդրական դաշտում լուրջ բաց է առաջացելԻնքնորշման իրավունքը պետք է գործի և Լատվիայում, և Լիտվայում, և ԵՄ-ում, և առաջին հերթին Արցախում. ՇարմազանովՊուտինն անթույլատրելի է համարում մարդկանց ստիպել լեզու սովորել, որը նրանց մայրենին չէՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում (լուսանկարներ) 50-ամյա Պամելա Անդերսոնը՝ առանց ներքնազգեստի (լուսանկարներ)Թուրքն օգնել է իր հայրենակցին ապօրինի հատել ՀՀ սահմանը. գործը դատարանում էՔոբուլեթիում խեղդվելուց փրկել են Հայաստանի քաղաքացիների Խնդրում եմ կետ առ կետ պատասխանել, թե որ կետը չի համապատասխանում իրականությանը․ Նարեկ Մանթաշյանը՝ ՍԱՊԾ պետինԼիլիթ Հովհաննիսյանին այսպիսի տեսքով դեռ չեք տեսել (լուսանկարներ)Հնդկաստանի նախագահ է դարձել Ռամ Նաթ ՔովինդըՀՀ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվՍկանդալային մոդել Անչոկը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ի ցույց դնելով իր մարմինը (լուսանկարներ)Վլադիմիր Գասպարյանն արդյունավետ է գնահատել ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ Միավորված կոլեգիայի աշխատանքըՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանինԲեռլինի օդանավակայանը տարհանվել է կասկածելի առարկայի պատճառով Ապրիլյան պատերազմի հերոսի հարազատները շարունակում են նրա կիսատ թողած գործը. ցուցադրվեցին Արամայիս Միքայելյանի քանդակներըՓՊ նախագահը ՄԻՊ-ին դիմել է ԴՆԽ-ից դատական սանկցիայի ժամանակի հաշվարկի պարզաբանում ստանալու մասին գրությամբՎարչապետն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի պատվիրակությանըԻնչպես է ստեղծվել Միրանդա Քերի հարսանեկան հեքիաթային զգեստը (տեսանյութ) Ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը հյուրընկալվել է «Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին (լուսանկարներ)Վաղարշապատի ԲԿ-ում մահացածի հարազատները ջարդուփշուր են արել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ապակիներն ու գույքըԻրանցի զբոսաշրջիկը Բաքվում ման է եկել «Հայաստան» գրառմամբ վերնաշապիկով (լուսանկար) Մոսկովյան շքեղ ավտոմրցաշարը՝ լուսանկարներովԻրանը Հայաստանի հետ կապված փաստաթուղթ է վավերացրել. ի՞նչ է այն ենթադրումՀերթը հասավ Արտեմ ԱսատրյանինՆեյմարի օդային համբյուրը՝ Դեմի Լովատոյին (տեսանյութ)Արաբական երկրները հայտնել են Կատարին ներկայացվող պահանջների ցուցակըԿարող է մի օր գա՝ լուսինն էլ զավթենք. Վահան ՄարտիրոսյանՀսկաների մեկ օրը՝ լուսանկարներովDespacito երգն արգելվել է Մալազիայի պետական հեռուստառադիոյի եթերում Դոնբասում զոհվել է 9 և վիրավորվել 5 ուկրաինացի զինվորական10 ժամանոց սանկցիա՝ դատարանին արհամարհելու համարՄարզերում գծատերեր այլևս չեն լինի. Վահան ՄարտիրոսյանՅուրգեն Կլոպը չինացի փոքրիկներին ցուցադրել է իր խոհարարական հմտությունը (լուսանկարներ)Մեկ տարվա վաղեմության բռնաբարության ահազանգ
Ամենադիտված
Ռուսաստանը սրում է ատամները. հայկական կողմի կոշտ պատասխանըՌուսաստանն ամրապնդում է Հայաստանի թիկունքը…Օդանավակայանում վայր ընկած կնոջն օգնելու փոխարեն աշխատակիցն ասել է. «Վեր կաց` նստի՛, խանգարում ես քաղաքացիներին ռեգիստրացիա անցնել» Արման Նշանյանը և Սոս Ջանիբեկյանը իրենց սիրելիների հետ՝ Կաննում (լուսանկար) Նոր կարգ՝ Ռուասաստանից Հայաստան գալու համարՏեսանյութ. Մանվել Գրիգորյանի տարեդարձը տոնեցին նաեւ պատանի երկրապահների ճամբարում«Էլիտար» մարմնավաճառի հուշերը. 3300 համարները նրա ֆիշկան էրԾանր վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող (լուսանկար)«Ես ցուցադրում եմ իմ կազմվածքը, որպեսզի ստվերում թողնեմ Քարդաշյանին» (լուսանկարներ)Լոռվա անեկդոտների թոփ տասնյակ