00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Հրապարակ». Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով«ՀԺ». ՀՀԿ-ական նախկին պատգամավորը Գյումրիում առանձնատուն է կառուցում «Հրապարակ». Ինչ նվերներ է պատրաստել հայ գիտնականը Պուտինի և Թրամփի համար «Հայկական ժամանակ». Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի «Հրապարակ». Սալոնիկ-Երեւան օդանավին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է Life հեռուստաալիքը փակվում է Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների մեջ կա նաև 3 տարեկան երեխաՌուս վարորդի վարած КамАЗ-ը բախվել է հայ երիտասարդի մեքենայինՍիրիայի կենդանաբանական այգու կենդանիները տեղափոխվել են Հորդանան (տեսանյութ)Քիմիական զենքի ծրագրի շուրջ կրքերը չեն հանդարտվում

Ռուսաստանը սրում է ատամները. հայկական կողմի կոշտ պատասխանը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է ՌԴ Պետդումայի խոսնակի հայտարարությանը՝ «Ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա և չի նախատեսվում»:

Նույն առաջարկի վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ ասել է. «ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում։ Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի՝ ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում»: 

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հայաստանում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ, որպեսզի հայաստանյան վարորդական վկայականները ճանաչվեն նաև Ռուսաստանի կողմից:  Ինչո՞ւ են ռուսներն ընդունել այս օրենքները: Ռուսաստանն ինքնիշխան երկիր է, ազատ՝ իր տարածքում սահմանել ու բեկանել օրենքներ: Բայց, բացի ինքնիշխան երկիր լինելուց՝ Ռուսաստանը եվրասիական տարածքը միավորող միության հիմնադիր անդամ է՝ ԵԱՏՄ-ի, որտեղ գործում են մարդկանց, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժի իրավունքները: Ի՞նչ ազատ տեղաշարժի իրավունք կարող է լինել, եթե միասնական տարածքում քաղաքացուն զրկում են աշխատանքի իրավունքից:

 Ոչ ոք ոչինչ չէր իմանա Բաբլոյան-Վոլոդին երկխոսությունից, եթե տեղեկությունը չտարածեր ռուսական մամուլը՝ շրջանցելով հայկական կողմի պատասխանը, որը հերթական հաստատումն է՝ հարցը քաղաքական է, պարզապես քաղաքական շանտաժ է, որը ոչ մի կապ չունի կոնկրետ խնդրի հետ: Այսօր վարորդներն են, վաղը կարող են հետիոտները լինել: Եթե հարցը հրապարակային մակարդակում այսպիսի սրություն է ստացել, պատկերացնել կարելի է` Մոսկվան ինչպիսի ճնշումներ է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա: Կրեմլում սկսել են շատ հստակ ու պարզորոշ ազդակներ ուղարկել Հայաստան այն մասին, որ Ռուսաստանին անհանգստացնում են թե՛ Եվրամիության, և թե՛ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման հեռանկարները: Որքան մոտենում է ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրման օրը, այնքան Մոսկվայի ջղաձգումներն ակնհայտ են դառնում: Կրեմլը լուրջ մտավախություններ ունի, որ հայաստանյան իշխանությունների համար Արևմուտքի քաղաքական և ֆինանսական աջակցությունը կարող է ավելի գրավիչ լինել, հատկապես՝ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին, երբ դաշնակից պետությունը շարունակում է զենքի մատակարարումը քո թշնամուն, իսկ ԵԱՏՄ անդամակցությունը  վնասից բացի օգուտ չի բերում:

Այս պարագայում ռուսական կողմը որոշել է թիրախային հարվածել հայ հասարակության ազգային արժանապատվությանը  և մեր պետականությանը անմիջականորեն վերաբերող հարցերին: Այսօր լեզուն են առաջարկում փոխել, վաղը՝ գուցե, դրամը: Ի դեպ, նման խոսակցություններ նույնպես շրջանառվում էին: Ցանկացած  հայտարարություն կամ առաջարկ, որը շոշափում է այսպիսի զգայուն հարցեր, կարող է իսկապես սադրել բացասական երևույթներ, մասնավորապես՝ ուժեղացնել ապաինտեգրման փորձերը նույն Հայաստանի կողմից: Զուգադիպություն չի կարելի համարել նաև այն, որ նույն Աշոտյանը մեկ շաբաթ առաջ հայտարարում էր ԵՄ-ից՝ նաև քաղաքական աջակցության ակնկալիքների մասին, իսկ այսօր արդեն կոշտ պատասխան է տալիս ռուսական կողմի առաջարկությանը: Ընդ որում՝ ընդգծված կոշտ և հրապարակային, ինչը, թերևս, եզակի դեպք է հայ -ռուսական հարաբերությունների պրակտիկայում: Չի կարելի բացառել, որ «Արևելյան գործընկերության» մասով ռուսական կողմի վերապահումները կամ ճնշումներն են ազդակ հաղորդել այն հակամարտությանը, որ վերջին շաբաթներին նկատվում է ՀՀ իշխանությունների և ԵՄ Հայաստանի պատվիրակության հարաբերություններում: Քանի որ Հայաստան-ԵՄ փխրուն համագործակցությունը եւ դրանից օգուտները մի շարք հանգամանքներով վտանգված են, Դավիթ Հարությունյանին էլ այլ բան չէր մնում, քան օրեր առաջ խելոք ներկայանալ Սվիտալսկու հետ հանդիպմանը, որի արարքներն ու հայտարարություններն իր համար անթույլատրելի են:

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 12412 անգամ

Լրահոս
19 Օգոս
«Հրապարակ». Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով«ՀԺ». ՀՀԿ-ական նախկին պատգամավորը Գյումրիում առանձնատուն է կառուցում «Հրապարակ». Ինչ նվերներ է պատրաստել հայ գիտնականը Պուտինի և Թրամփի համար «Հայկական ժամանակ». Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի «Հրապարակ». Սալոնիկ-Երեւան օդանավին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է Life հեռուստաալիքը փակվում էԴևիդ Բեքհեմը դստեր համար լեգոյի 4000 դետալից խաղալիք-ամրոց է պատրաստելԹուրքիան նորից կպատերազմի Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների մեջ կա նաև 3 տարեկան երեխաՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ ՍուրենյանԼռության րոպեով կմերկնարկեն ֆուտբոլային դիվիզիոնի հանդիպումներըՌուս վարորդի վարած КамАЗ-ը բախվել է հայ երիտասարդի մեքենային «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները մարզումներից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Բարսելոնայի ահաբեկչության զոհերի հիշատակը (տեսանյութ, լուսանկար)Սիրիայի կենդանաբանական այգու կենդանիները տեղափոխվել են Հորդանան (տեսանյութ)Քիմիական զենքի ծրագրի շուրջ կրքերը չեն հանդարտվումԴԱԻՇ-ը հերթական ահաբեկչական գործողությունը կիրականացնի ՀռոմումԻ՞նչ է անում Ռուսաստանը Արցախի հարցի լուծման ուղղությամբՀայերենը աշխարհի ամենաաղքատ լեզուներից է. Հրանտ Բագրատյան Էրդողանն ընդդեմ ՄերկելիԹուրքական հեռուստաալիքով ցուցադրված Սարիկ Անդրեասյանի ֆիլմը երկրում բողոքի ալիք է բարձրացրելԱթաթուրքի ստորագրության հեղինակը Հակոբ Վահրամ Չերչիյանն էԹուրքիան ԵՏՄ-ո՞ւմՎերա Բրեժնևայի սեքսուալ դուստրը հանգստանում է Իտալիայում (լուսանկարներ)Ժիրինովսկին հրապարակայնորեն ներկայացրել է արտաամուսնական կապից ծնված որդունԹուրք պատմաբանի սկանդալային հայտարարությունըՊայթուցիկով ավանակը հայտնվել է ԻրաքումԿրեմլը սպառնում է Հայաստանի իշխանություններին...«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 2:2 (տեսանյութ)Մարդկանց փաստի առջև են կանգնեցրել...Disney-ը պատրաստվում է առանձին ֆիլմ նկարահանել Օբի Վան Քենոբիի մասինԵրկրին Է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստղակերպըՄայրաքաղաքում կանցկացվի գարեջրի 4-րդ փառատոնըՆշանադրության կորած մատանին 13 տարի անց գտել են գազարի վրաԸմբշամարտի հավաքականները մեկնում են աշխարհի առաջնության ԵՏՄ-ն նոր մտահոգությունների տեղիք է տալիսՊԵԿ-ը պարզաբանել է ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքըՀայաստանը Շիրխանյանի վերաբերյալ Եվրոպական դատարանի հարցերին դեռևս չի պատասխանել. ՄԻԵԴ-ի ներկայացուցիչՁերբակալվել է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալըՀրաչյա Հարությունյանը կշարունակի պատժի կրումը. Հայաստանը ճանաչեց ՌԴ դատարանի դատավճիռըԲարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 130-ի. El Pais Սնեթ Լուիս. Արոնյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակըԲախումներ՝ «Էվերտոն»-ի խաղին (տեսանյութ, լուսանկարներ)Ինչ կարծիքի են նախկին եւ ներկա ՄԻՊ-երը բիզնես-օմբուդսմանի ինստիտուտի վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իսպանիայի թագավորին Օզիլը սիրելիի հետ՝ ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)Կնոջը ծեծելու համար պատասխանատվության կենթարկվիՄոսկվայում անհետացել է երգիչ Եվգենի ՕսինըՆախագահը խորհրդակցություն է հրավիրել«Բեշիքթաշ»-ն Օզբիլիսի տրանսֆերի հարցում պատրաստ է բանակցություններիՀՀ դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 302 իրավախախտում
Ամենադիտված