00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել «Ռեալ»-ի ֆուտբոլիստին«Դրանցից ազատվե՛լ է պետք, դրանց մաքրե՛լ է պետք»Ռուսական իմպերիան մեզ երբեք չի թողնի ազատ շնչելԽոշոր ավտովթար Երևանի Սախարովի հրապարակում. 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոցՄարմնամարզիկ Արթուր Թովմասյանը` Ուսանողական խաղերի ոսկե մեդալակիրՃանապարհային ոստիկանությունը Երևանում երթևեկության կազմակերպման նոր փոփոխություններ է իրականացնումՎթարային ջրանջատում ԱջափնյակումՏիգրան Հարությունյանը՝ Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարի հաղթողԽոսրովի անտառում հայտնաբերված ծխացող օջախները մարվել ենԻբրահիմովիչը՝ Ֆրանսիայում (լուսանկարներ)

Պոլսահայ Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը

 

 

Պոլսահայ գրող և լեզվաբան Սևան Նիշանյանն իր բլոգում հրապարակել է թուրքական բանտերում իր անցկացրած երեքուկես տարիների ու փախուստի պատմությունը:

«2014թ. հունվարի 2-ին բանտարկվեցի Թորբալըի բաց ռեժիմի բանտում: Բաց ռեժիմի բանտը համեմատաբար հանգիստ է, սակայն դրա փոխարեն ստիպված ես կողք-կողքի ապրել սահմռկեցուցիչ կրթության մակարդակով և նույնատիպ բարոյական արժեքներով մի քանի հարյուր մարդու հետ: Ստիպված ես հանդուրժել գրեթե նրանց մակարդակին գտնվող ղեկավար կազմի վիրավորանքներն ու ստորացումները», -«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ գրել է Նիշանյանը:


Այնուհետև հեղինակը պատմում է, թե ինչպես իր վարքուբարքը հավանության չարժանացավ բանտի ղեկավարության կողմից և մեկ ամիս անց նա տեղափոխվեց փակ ռեժիմի բանտ: Այստեղ՝ Բուջայի փակ բանտում, անվանի մտավորականը 40 հոգու համար նախատեսված բանտախուցը կիսում է 120 բանտարկյալի հետ: Այնուհետև տեղափոխվում է Շաքրանի փակ ռեժիմի բանտ, որտեղ մեկ ամիս անցկացնում է մասսայական սպանդի համար 56 տարվա ազատազրկման դատապարտված դիարբեքիրցի մի կալվածատիրոջ և նրա հանցակցի հետ նույն բանտախցում:

2014թ. հուլիսին Նիշանյանին տեղափոխում են Այդընի Յենիփազար փակ բանտը: Այստեղ նա մեկ հոգանոց ազատ բանտախուց և շաբաթական 5 օր 6-ական ժամ համակարգչից ու ինտերնետից օգտվելու հնարավորություն է ստանում: 14 ամիս այդ պայմաններում աշխատում է իր հեղինակած բառարանի վրա, ուսումնասիրում հարյուրավոր թուրքերեն ու օսմաներեն աղբյուրներ: Այդ ընթացքում մտավորականի դեմ հարուցված դատական գործերը շարունակվում են և նրան տրված պատժաչափը ավելանում է՝ նախ հասնելով 11, ապա՝ 17 տարվա:

2015թ. օգոստոսին բաց ռեժիմի Սյոքե բանտ տեղափոխվելով՝ Նիշանյանը ստանում է մեկշաբաթյա արձակուրդի իրավունք: Այդ արձակուրդներից երկրորդը համընկնում է նրա ծննդյան օրվա հետ. «Որոշեցի ընկեր-բարեկամների համար խնջույք կազմակերպել: Չգիտեմ՝ որտեղից մի պարուհի հայտնվեց ու մի լրագրող, որ չգիտեմ, թե ինչու էր այնտեղ գտնվում, անմիջապես լուսանկարեց մեզ: Ու մի ոչնչություն, որ չեմ հասկանում, թե ինչու է ապրում, մեծացրեց ու  իր թերթի մի անկյունում հրապարակեց այդ նկարը»,-պատմում է Նիշանյանը:

Դրանից մի քանի շաբաթ անց բանտում Նիշանյանին «բռնում են» համակարգչից օգտվելիս ու անջատում ինտերնետ կապը: Ապա նա կրկին տեղափոխվում է փակ ռեժիմի բանտ ու ստանում բազմաթիվ կարգապահական պատիժներ: 2016թ. մարտին տեղափոխվում է Մենեմենի փակ բանտ, որտեղ դեպրեսիայից նրան փրկում է փոքր դստերը՝ Անահիտին ուղղված նամակների տեսքով գրքի վրա աշխատանքը:

2017թ. փոտրվարին տեղի ունեցած օրենքի փոփոխությունների շնորհիվ մարտին 25-ին հայ մտավորականը տեղափոխվում է Ֆոչայի բաց ռեժիմի բանտ:

«Նախկինների հետ համեմատած՝ այստեղ շատ հանգիստ ու հարմարավետ էր: Ինձ շատ նեղություն չէին տալիս: Ես էլ, իհարկե, օգտվում էի առիթից: Նույնիսկ ազատ տեղաշարժվելու համար հեծանիվ ձեռք բերեցի ու հայտնի դարձա որպես Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին հեծանվով դատապարտյալը», - պատմում  է հեղինակը:

Ի վերջո, Նիշանյանի համբերություն սպառվում է: Նա հասկանում է, որ ոչ ոք չի պատրաստվում իրեն ազատ արձակել: Ավելին, տարիներ առաջ եթերից նրա հնչեցրած այս կամ այն արտահայտության համար դեռ նորանոր քրեական գործեր են հարուցվում, պատժաչափը գնալով մեծանում է:

«Իրականում դեռ երկու տարի առաջ արդեն պարզ էր, որ սրա վերջը էսպես է լինելու: Ես դեռ 2015թ. դեկտեմբերին պատրաստ էի փախչելու: Բայց ընկերներս հորդորեցին մի փոքր էլ սպասել, համբերատար լինել, լավ պատրաստվել… Մինչդեռ, այդ ամենը զուր էր: Իրականում եթե որևէ  կտրուկ քայլ ես ուզում անել, երբեք չպետք է ականջ դնես խելացի մարդկանց խորհուրդներին: Նման քայլ անելու համար պետք է խենթ լինել, սկզբի ու վերջի մասին շատ չմտածել», - գրում է Նիշանյանը՝ վերջում մեկ առ մեկ շնորհակալություն հայտնելով բոլոր հեռու-մոտիկ, ծանոթ ու անծանոթ այն անձանց, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են նրան՝ բանտարկության ողջ ընթացքում և փախուստի ժամանակ:

դիտվել է 446 անգամ

Լրահոս
23 Օգոս
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել «Ռեալ»-ի ֆուտբոլիստին«Դրանցից ազատվե՛լ է պետք, դրանց մաքրե՛լ է պետք»Ռուսական իմպերիան մեզ երբեք չի թողնի ազատ շնչելԽոշոր ավտովթար Երևանի Սախարովի հրապարակում. 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոցՄարմնամարզիկ Արթուր Թովմասյանը` Ուսանողական խաղերի ոսկե մեդալակիրՃանապարհային ոստիկանությունը Երևանում երթևեկության կազմակերպման նոր փոփոխություններ է իրականացնումՎթարային ջրանջատում ԱջափնյակումՏիգրան Հարությունյանը՝ Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարի հաղթողՀայ հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջումը ՎրաստանումԽոսրովի անտառում հայտնաբերված ծխացող օջախները մարվել ենԻբրահիմովիչը՝ Ֆրանսիայում (լուսանկարներ)Աստղագուշակ՝ օգոստոսի 23-ի համարՕրվա խորհուրդը«ՀԺ». Հայկական արտադրության «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է կատարվել«ՀԺ». ԼՂ կարգավորման հարցում պետք է կիրառել տար­բեր ժողովուրդների համակեցության խորհրդային փորձը. Գ. Զյուգանով «ՀԺ». Ո՞ր դպրոցները կօպտիմալացվեն «ՀԺ». Եվրասիական տնտեսա­կան հանձնաժողովը Թուր­քիայից պաշտոնական դի­մում առայժմ չի ստացել. Յուլյա Նազարովա«Հրապարակ». Մինչև ամսվա վերջ նորություն կունենանք. Սերգեյ Մինասյանը՝ Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելու մասին «Հրապարակ». Առաջիկայում իշխանական բուրգում վերջին վերադասավորումները կկատարվեն «Հրապարակ». «Ազատ դեմոկրատներ»-ը աշնան սկզբին համագումար կհրավիրի«Հրապարակ». Ալեքսանդր Արզումանյանն այս գիշեր մեկնում է Դանիա՝ ստանձնելու դեսպանի պարտականությունները ՀՀ ԶՈՒ ԳՇ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող քննարկումներին Հալեպում շուրջ 50 գրոհային զենքերը վայր է դրել Գեղեցկուհի Ալեսսանդրա Ամբրոսսիոյի հանգիստը՝ Բորա-Բորայում (լուսանկարներ)78-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած Քիմ Քարդաշյանը երեխաների հետ հուզիչ լուսանկար է հրապարակել Հոլիվուդում ընթանում են Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստական աշխատանքները Ռունիի հաջողությունը՝ ԱՊԼ-ում (տեսանյութ)«Հով արեք»-ն Իվետա Մուկուչյանի կատարմամբ Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոնՄնում է ընդամենը հիմնավորել...Կարեն Ասլանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարումԱղուհաց, երգ ու պար. ինչպես է անցնում ԵԿՄ ուխտագնացությունը Արցախում (տեսանյութեր, լուսանկարներ) Քննարկվում է ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը հանել շահագործումից Ռամոսի կարմիր քարտը` Մոմանիի ծաղրանկարումՀՖՖ Մրցավարական բաժինը պարզաբանում է «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպման վիճահարույց դրվագներըԿապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու գործով վարորդը կալանավորվել էԼեգիտիմության ճգնաժամ՝ ՀայաստանումԳյումրին մեծ շուքով կդիմավորի Արթուր ԱլեքսանյանինՄանրամասներ. Վրաստանում վթարի ենթարկված հայերից 3-ի վիճակը կայուն ծանր էՏեսանյութ. «Զիլը»՝ ապօրինի փայտանյութով բարձված Ունենք սակագնային չհիմնավորված մոտեցում. տնտեսագետԶառանցանք է, թե բարձրաստիճան պաշտոնյա է վիրավորվելԵրթուղայինների վարորդներին կարգելվի երաժշտություն միացնելՀայաստանի առաջնությունից ազգային հավաքական են հրավիրվել 8 ֆուտբոլիստԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցուն և կպայքարի բրոնզե մեդալի համար Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել էՀարված քաղաքացու գրպանինԳոհար Հարությունյանն՝ իր դեմ սկսված դատական արշավի մասինԵրեւանի Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի
Ամենադիտված
Թուրքերը` Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանՆոր տեսահոլովակ. Սուպեր Սաքո և Արկադի ԴումիկյանՀայուհու պատասխանը՝ Մխիթարյանին Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Պուտինը՝ դժվարին երկընտրանքի առաջ. Ղարաբաղը կարող է պայթել…Ինչպես են հայկական զինված ուժերը գետնին հավասարեցնում ադրբեջանական դիրքը (տեսանյութեր)«Հրապարակ». Տուրիստն ապշել է. մեքենայի պատուհանն իջեցրել են ու 100 դոլարանոցների տրցակ նետել ճամփեզրի մարդկանցՈւշ երեկոյան մարզպետի խորհրդականին դուրս են կանչել. նոր մանրամասներ32-ամյա ֆոտոմոդելը տղամարդկանց աչքից ոչինչ չի թաքցնում (լուսանկարներ)