00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Դրանցից ազատվե՛լ է պետք, դրանց մաքրե՛լ է պետք»Ռուսական իմպերիան մեզ երբեք չի թողնի ազատ շնչելԽոշոր ավտովթար Երևանի Սախարովի հրապարակում. 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոցՄարմնամարզիկ Արթուր Թովմասյանը` Ուսանողական խաղերի ոսկե մեդալակիրՃանապարհային ոստիկանությունը Երևանում երթևեկության կազմակերպման նոր փոփոխություններ է իրականացնումՎթարային ջրանջատում ԱջափնյակումՏիգրան Հարությունյանը՝ Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարի հաղթողԽոսրովի անտառում հայտնաբերված ծխացող օջախները մարվել ենԻբրահիմովիչը՝ Ֆրանսիայում (լուսանկարներ)Օրվա խորհուրդը

ԱՄՆ առաջարկները՝ լուրջ վտանգ իշխանությունների համա՞ր

ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ հարկային քաղաքականության հարցերով օգնականի պաշտոնի թեկնածուն պարտավորվել է անդրադառնալ ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների խոչընդոտներին: Ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության հարցերով բաժնի ղեկավարի պաշտոնի թեկնածու Դևիդ Կոտերն իր պատրաստակամությունն է հայտնել Սենատում թեկնածության հաստատման գործընթացի ժամանակ Կոնգրեսի շահագրգիռ կողմերի և Ֆինանսների նախարարության անձնակազմի հետ անդրադառնալու ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագրին: Խոսքը տնտեսական պայմանագրի մասին է, որը կոչված է երկկողմ առևտրի և ներդրումների աճի խոչընդոտները վերացնելուն: Ավելի վաղ, նախարարի գործող օգնական Ջոն Հեֆերնը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագիրն «ակտիվ քննարկվում է» Պետքարտուղարության կողմից: Այս թեման բարձրաձայնել է նաեւ կոնգրեսական Բրեդ Շերմանը: Հայաստանում ԱՄՆ դեսպանն իր հերթին նախօրեին հայտարարել էր, թե իր առաքելությունը լինելու է հայ-ամերիկյան տնտեսական կապի խորացումը: Նոյեմբերի 17-ին Երեւանում անցկացվող հայ-ամերիկյան ներդրումային խորհրդի նիստից առաջ էլ դեսպանը հայտարարել է, որ ակնկալում են Հայաստանում հավասար հնարավորություն՝ բոլոր երկրների ներդրողների համար:   

Փաստորեն, շուրջ տաս օր ամերիկացիները հետևողականորեն բարձրացնում են Հայաստանի հետ «Double Taxation Treaty» կնքելու հարցը՝ կրկնակի հարկումից խուսափելու համար։ Կարիք չկա հանգամանալից ներկայացնել, թե խնդիրն ինչ տնտեսական և քաղաքական կարևորություն ունի մեր երկրի համար։ Սակայն, ինչպես և սպասվում էր, ամերիկյան կողմի այս առաջարկն էլ իշխանություններն անուշադրության մատնեցին: Ավելի ճիշտ՝ լսեցին, հասկացան, որ այն իրենց համար լուրջ ռիսկեր է պարունակում և որոշեցին լռել՝ շառից հեռու: Ո՞րն է գլխավոր ռիսկը, չէ՞ որ անգամ Իսրայելի հետ Հայաստանը պատրաստակամորեն ստորագրեց նույնանման փաստաթուղթը: Բանն այն է, որ  իշխանության ներսում դեռևս ընթանում է կապիտալի հետ համաձայնության գալու գործընթացը: Մեր երկրի տնտեսության առանցքն իհարկե շարունակում է կազմել քրեա-օլիգարխիկ կապիտալը, սակայն նաեւ ակնառու է, որ Հայաստանի տնտեսության մեջ վերջին տարիներին ձեւավորվել են որակապես նոր տնտեսական սեգմենտներ, որոնք որպես համակարգ՝ դեռեւս ունակ չեն լուրջ մրցակցություն ցուցաբերել քրեա-օլիգարխիկ կապիտալին: Հայաստանի իշխանության հիմքում կապիտալն է, կապիտալի հարաբերակցությունը: Այդ կապիտալի գերակշիռ մասը ռուսական է:

Եվ հենց այդ կապիտալն է, որ հանդիսանում է Հայաստանի իշխանությունների գլխավոր երաշխիքը՝ անվտանգության բարձիկը: Կոպիտ ասած՝  իշխանություններին այսօր ռուսական փողն է պահում և ոչ թե ամերիկյանը: Մյուս կողմից՝ առկա է քրեաօլիգարխիային «սրբազան կովի» կարգավիճակից զրկելու վտանգը: Եթե Հայաստանի ոչ մեծ շուկայում հայտնվեն համաշխարհային հսկաներ, տեղացի գործարարների գործը կբարդանա: Իշխանությունները ստիպված կլինեն տնտեսության ազատականացմանը զուհագեռ՝ միջոցառումներ ձեռնարկել հայրենի օլիգարխների բիզնեսը պաշտպանելու համար: Հակառակ դեպքում, դուրս մղելով տեղական օլիգարխիային՝ արեւմտյան կապիտալը կարող է նոր մոնոպոլիստ դառնալ: Իսկ դա արդեն անմիջական հարված է ռուսական կապիտալից սնվող իշխանություններին: Բնականաբար, կապիտալի ձևավորված շուկան վերափոխելու որևէ ցանկություն՝ մեր իշխանությունները չունեն. դա իր մեջ հսկայական ռիսկեր է պարունակում: Մինչդեռ ԱՄՆ-ն այս պարագայում իր շահերն է հետապնդում: Իսկ այդ շահերը ենթադրում են հավասարակշռել ռուսական կապիտալը և նվազեցնել դրա ազդեցությունը Հայաստանի վրա:

Անգամ եթե դա լրջագույն քաղաքական և տնտեսական օգուտ կբերի մեր երկրին, իշխանությունների համար դա ինքնասպանությանը հավասար քայլ է: Գլխավոր նպատակն ամեն գնով իշխանությունը պահելն է և ոչ թե երկրի զարգացումը: Քրեաօլիգարխիկ այս մտածելակերպն է, որ դանդաղեցնում է մեր երկրի առաջընթացը՝ զոհաբերելով այն կլանային նեղ շահերին ու ամբիցիաներին: Մինչդեռ Հայաստանին անհրաժեշտ է թե՛ ռուսական կապիտալը, թե՛ արևմտյանը: Հայաստանի խնդիրն այսօր այն է, որ Ռուսաստանի հայկական կապիտալն արտահայտված է, դրա համար ձեւավորված է գործունեության քիչ թե շատ հարմար դաշտ, իսկ ահա արեւմտյան կապիտալը Հայաստանում արտահայտված է շատ քիչ, չունի իրեն համարժեք մտածողության եւ մշակույթի տիրույթ, որտեղ կծավալի իր գործունեությունը, Հայաստանում կհաստատի համակարգային ներկայություն: Դե արի ու մեր քրեաօլիգարխիկ իրականության նրբությունները բացատրիր շվարած ամերիկացիներին…

 

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 2038 անգամ

Լրահոս
23 Օգոս
«Դրանցից ազատվե՛լ է պետք, դրանց մաքրե՛լ է պետք»Ռուսական իմպերիան մեզ երբեք չի թողնի ազատ շնչելԽոշոր ավտովթար Երևանի Սախարովի հրապարակում. 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոցՄարմնամարզիկ Արթուր Թովմասյանը` Ուսանողական խաղերի ոսկե մեդալակիրՃանապարհային ոստիկանությունը Երևանում երթևեկության կազմակերպման նոր փոփոխություններ է իրականացնումՎթարային ջրանջատում ԱջափնյակումՏիգրան Հարությունյանը՝ Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարի հաղթողՀայ հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջումը ՎրաստանումԽոսրովի անտառում հայտնաբերված ծխացող օջախները մարվել ենԻբրահիմովիչը՝ Ֆրանսիայում (լուսանկարներ)Աստղագուշակ՝ օգոստոսի 23-ի համարՕրվա խորհուրդը«ՀԺ». Հայկական արտադրության «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է կատարվել«ՀԺ». ԼՂ կարգավորման հարցում պետք է կիրառել տար­բեր ժողովուրդների համակեցության խորհրդային փորձը. Գ. Զյուգանով «ՀԺ». Ո՞ր դպրոցները կօպտիմալացվեն «ՀԺ». Եվրասիական տնտեսա­կան հանձնաժողովը Թուր­քիայից պաշտոնական դի­մում առայժմ չի ստացել. Յուլյա Նազարովա«Հրապարակ». Մինչև ամսվա վերջ նորություն կունենանք. Սերգեյ Մինասյանը՝ Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելու մասին «Հրապարակ». Առաջիկայում իշխանական բուրգում վերջին վերադասավորումները կկատարվեն «Հրապարակ». «Ազատ դեմոկրատներ»-ը աշնան սկզբին համագումար կհրավիրի«Հրապարակ». Ալեքսանդր Արզումանյանն այս գիշեր մեկնում է Դանիա՝ ստանձնելու դեսպանի պարտականությունները ՀՀ ԶՈՒ ԳՇ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող քննարկումներին Հալեպում շուրջ 50 գրոհային զենքերը վայր է դրել Գեղեցկուհի Ալեսսանդրա Ամբրոսսիոյի հանգիստը՝ Բորա-Բորայում (լուսանկարներ)78-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած Քիմ Քարդաշյանը երեխաների հետ հուզիչ լուսանկար է հրապարակել Հոլիվուդում ընթանում են Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստական աշխատանքները Ռունիի հաջողությունը՝ ԱՊԼ-ում (տեսանյութ)«Հով արեք»-ն Իվետա Մուկուչյանի կատարմամբ Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոնՄնում է ընդամենը հիմնավորել...Կարեն Ասլանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարումԱղուհաց, երգ ու պար. ինչպես է անցնում ԵԿՄ ուխտագնացությունը Արցախում (տեսանյութեր, լուսանկարներ) Քննարկվում է ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը հանել շահագործումից Ռամոսի կարմիր քարտը` Մոմանիի ծաղրանկարումՀՖՖ Մրցավարական բաժինը պարզաբանում է «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպման վիճահարույց դրվագներըԿապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու գործով վարորդը կալանավորվել էԼեգիտիմության ճգնաժամ՝ ՀայաստանումԳյումրին մեծ շուքով կդիմավորի Արթուր ԱլեքսանյանինՄանրամասներ. Վրաստանում վթարի ենթարկված հայերից 3-ի վիճակը կայուն ծանր էՏեսանյութ. «Զիլը»՝ ապօրինի փայտանյութով բարձված Ունենք սակագնային չհիմնավորված մոտեցում. տնտեսագետԶառանցանք է, թե բարձրաստիճան պաշտոնյա է վիրավորվելԵրթուղայինների վարորդներին կարգելվի երաժշտություն միացնելՀայաստանի առաջնությունից ազգային հավաքական են հրավիրվել 8 ֆուտբոլիստԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցուն և կպայքարի բրոնզե մեդալի համար Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել էՀարված քաղաքացու գրպանինԳոհար Հարությունյանն՝ իր դեմ սկսված դատական արշավի մասինԵրեւանի Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվիԿուբինկայում բացվել է «Բանակ-2017» ռազմատեխնիկական երրորդ միջազգային համաժողովը
Ամենադիտված
Թուրքերը` Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանՆոր տեսահոլովակ. Սուպեր Սաքո և Արկադի ԴումիկյանՀայուհու պատասխանը՝ Մխիթարյանին Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Պուտինը՝ դժվարին երկընտրանքի առաջ. Ղարաբաղը կարող է պայթել…Ինչպես են հայկական զինված ուժերը գետնին հավասարեցնում ադրբեջանական դիրքը (տեսանյութեր)«Հրապարակ». Տուրիստն ապշել է. մեքենայի պատուհանն իջեցրել են ու 100 դոլարանոցների տրցակ նետել ճամփեզրի մարդկանցՈւշ երեկոյան մարզպետի խորհրդականին դուրս են կանչել. նոր մանրամասներ32-ամյա ֆոտոմոդելը տղամարդկանց աչքից ոչինչ չի թաքցնում (լուսանկարներ)