00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Պուտինը կօգնիԻսպանիայի թագավորն ու թագուհին այցելել են հիվանդանոց՝ ահաբեկչությունից տուժածներին տեսակցության (տեսանյութ)ԻՊ-ը ստանձնել է Սուրգուտում հարձակման պատասխանատվությունըԺիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը «Արմավիր» ՔԿՀ-իցՀայտնի են Լոռիում ողբերգական վթարի զոհերի ու վիրավորների անունները Արտակարգ դեպք ԵրևանումՈչնչացվել է Թալիբանի հրամանատարներից մեկըԵրկրապահ ուխտագնացները Արցախում են. այցելություններ զորամասեր, մարտական հենակետեր (տեսանյութ, լուսանկարներ )Լաթաքիայում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներՈղբերգական վթար՝ Հնդկաստանում. կա 20 զոհ

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները նախաձեռնող խումբն առաջարկներ է ուղարկել Ստամբուլի նահանգապետարան

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները նախաձեռնող խումբն ընտրությունների անցկացման ամսաթվի վերաբերյալ առաջարկություն է ուղարկել Ստամբուլի նահանգապետարան:

Ինչպես տեղեկացնում է «Ակոս» պարբերականը, նախաձեռնող խումբը, որպես  պատվիրակների ընտրության ամսաթիվ, առաջարկել է 2017-ի դեկտեմբերի 10-ը, իսկ պատրիարքի ընտրությունների համար` դեկտեմբերի 13-ը:

Նահանգապետարան ուղարկված փաստաթուղթը ստորագվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանի կողմից:

Նախաձեռնող խմբի նախնական որոշման համաձայն` դեկտեմբերի 10-ին հայկական համայնքը պետք է ընտրի պատվիրակներ, իսկ պատվիրակներն էլ դեկտեմբերի 13-ին` պատրիարք:

Պոլսո Հայոց պատրիարքարանը հուլիսին  տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տնօրինությամբ Ստամբուլի նահանգապետարան էր ներկայացրել պատրիարքական ընտրություն անցկացնելու խնդրագիրը:

Խնդրագրի հետ նահանգապետարան են ներկայացվել հանգստյան կոչված Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի մասին բժշկական տեղեկագրերը, ինչպես նաև նրա համար խնամակալ կարգելու մասին դատական որոշումը:

Խնդրագրի մեջ ներկայացված են նաև 2017 թվականի մարտի 15-ին գումարված Եկեղեցական համագումար ժողովի ժամանակ պատրիարքական տեղապահի ընտրության արդյունքները:

Պոլսո Հայոց պատրիարքարանում 2016 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ քննարկվել էր հարցն այն մասին, որ 2008 թվականի մայիսից պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դադարել է պաշտոնավարել և պատրիարքական աթոռի ընթացիկ գործերը կատարելու համար պատրիարքական ընդհանուր փոխանորդ է ընտրվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

«Եկեղեցական կանոններն ու ավանդույթն ուխտի լուծարման համար բավարար են համարում յոթ տարվա բացակայությունը: Հետևաբար Պատրիարքի ութ տարվա բացակայությունը հաստատում է «Պատրիարքական ուխտի» լուծարումը: 2015 թվականի դատաբժշկական հանձնախմբի տեղեկագրով վավերացված է Պատրիարքի`ոչ գործուն լինելու հանգամանքը:

Վերանշյալ փաստերը հաստատում են, որ Պատրիարքական աթոռը մնացել է «թափուր»: Ուստի Ժողովական Հայրերը միաձայն որոշել են «հանգստյան կոչված» համարել Ն. Ա. Տ. Մեսրոպ Բ. Ս. Պատրիարք Հայրը և անվանել նրան «ՊԱՏՐԻԱՐՔ Ի ՀԱՆԳՍՏԵԱՆ»,- ասվում էր ժողովի արդյունքներով ընդունված զեկույցում:

 

 

դիտվել է 98 անգամ

Լրահոս
20 Օգոս
Պուտինը կօգնի Երկաթգծի վրա հայտնված կնոջը հրաշքով են փրկել (տեսանյութ)Իսպանիայի թագավորն ու թագուհին այցելել են հիվանդանոց՝ ահաբեկչությունից տուժածներին տեսակցության (տեսանյութ)Անկրկնելի Մելանիա Թրամփը (լուսանկարներ)Հայտնի են London Chess Classic միջազգային մրցաշարի բոլոր մասնակիցներըԵրջանկության բանաձև՝ Ֆրանսիայի առաջին տիկնոջիցՄխիթարյանը՝ հաղթանակի մասինԲասկետբոլի հավաքականը կարևոր խաղում պարտվեցNO COMMENT: Ամերիկայի կուլտուրիստ կանայք (տեսանյութ)ԻՊ-ը ստանձնել է Սուրգուտում հարձակման պատասխանատվությունըՄոսկվայում տեղի է ունեցել հայտնի դերասանուհի Վերա Գլագոլևայի հուղարկավորությունըԹրամփի թվիթերյան հաշիվը գնահատվել է 2 մլրդ դոլարՄուսուլմանները Բարսելոնայում բողոքի ցույց են կազմակերպել ահաբեկչության դեմԺիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը «Արմավիր» ՔԿՀ-իցՀայտնի են Լոռիում ողբերգական վթարի զոհերի ու վիրավորների անունները Ինչպե՞ս լուծել անվերջանալի խնդիրըԱրտակարգ դեպք Երևանում«Շիրակ»-ը հաղթեց «Գանձասար-Կապան»-ինԴեն Բիլզերյանը զվարճանում է Հավայան կղզիներումՈչնչացվել է Թալիբանի հրամանատարներից մեկըՆախագահը նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքըԻՊ-ն ստանձնել է Կամբրիլսի ահաբեկչության պատասխանատվությունըԵրկրապահ ուխտագնացները Արցախում են. այցելություններ զորամասեր, մարտական հենակետեր (տեսանյութ, լուսանկարներ )Լաթաքիայում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներՈղբերգական վթար՝ Հնդկաստանում. կա 20 զոհՄահացել է Արմուշի հայրըՍամվել Կարապետյանի կնոջ հուզիչ գրառումը՝ ամուսնու ծննդյան օրվա կապակցությամբՔիմ Քարդաշյանի բրենդային կոսմետիկան վաճառվում է Բաքվում.Մեր նորահայտ հարևանները հուզված ենԱրարատի մարզում նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարանՆորամուծություններ բանկոմատներում. իսպառ կբացառվեն թալանելու դեպքերը (տեսանյութ)Լավրովն օգոստոսին հնարավոր է այցելի Պարսից ծոցի տարածաշրջան 620.000 դրամ, 1.350 դոլար, 10.000 ռուբլի և 110 եվրո գողացողը ձերբակալվեցՄխիթարյանի գոլային փոխանցումներն ու «Յունայթեդ»-ի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)Գումարային լուրջ խնդիր է առաջանում․ հացի գործարանի տնօրենը՝ սանիտարական անձնագրերով փոխադրամիջոցների վերաբերյալ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հանդերձարանում հիանալի մթնոլորտ է. ՍմոլինգԳյուղատնտեսության նախարարության հայտարարությունը՝ աշնանացան ցորենի սերմերի ձեռքբերման վերաբերյալ Երևան-Սևան ճանապարհին «Ֆլեշ» ընկերության 47-ամյա վարորդը բենզատարով բախվել է կայանված մարդատար Газель-ին. կա 8 վիրավորԵթե ինչ-որ մեկը կարծում էր, որ այնքան էլ ուժեղ չեմ ռապիդում և բլիցում՝ հերքեցի այդ տեսակետը. ԱրոնյանԻսպանիայի ոստիկանությունը որոնում է Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալին Ռաֆայել Նադալը դուրս է մնացել Ցինցինատիի մրցաշարիցՈղբերգական ավտովթար Լոռու մարզում. կա 2 զոհ, 7 վիրավոր«Բետիս»-ի դեմ խաղում «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները հանդես կգան հատուկ մարզաշապիկներովՈ՞ւմ են փորձում խաբել«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը (լուսանկար)Սուրգուտում տղամարդը դանակահարել է 8 անցորդի Ամառային հանցագործություններ. ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանՎերջին 7 օրն՝ առաջնագծում. Արցախի ՊՆ«Ռեալ»-ը մերժել է «Յուվենտուս»-ի առաջարկըՀայաստանը՝ փաստի առաջ
Ամենադիտված
Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանԱլիևը միայնակ է մնացել«Ապե՛, է՞ս օբեկտ ես մտնելու». ինչն է զայրացրել դերասան Սոս ՋանիբեկյանինԱԺ պատգամավորը «վթարի» է ենթարկվել Սևանա լճում (լուսանկար)Կրեմլը սպառնում է Հայաստանի իշխանություններին...Տեսախցիկը արձանագրել է Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վրաերթը (լուսանկարներ, տեսանյութեր)Որտե՞ղ է վայելում իր հանգիստը Նազենի Հովհաննիսյանը և որքա՞ն արժե այն (լուսանկարներ)Անժելա Սարգսյանը ցույց է տվել իր նոր տունը (լուսանկարներ) Խաչատուր Սուքիասյանը ճոպանուղի կկառուցիԲեսպրեդել է. Ղազանչյանը տղային է բերում, Գրիգորյանն՝ աղջկան. Միքայել Պողոսյան
Թուրքերը` Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Հայաստանի թշնամիների թիվն ավելացավՆոր տեսահոլովակ. Սուպեր Սաքո և Արկադի ԴումիկյանՁայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանՀայուհու պատասխանը՝ Մխիթարյանին Հայաստանի հաջորդ վարչապետի անունը հայտնի է...Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Պուտինը՝ դժվարին երկընտրանքի առաջ. Ղարաբաղը կարող է պայթել…Ինչպես են հայկական զինված ուժերը գետնին հավասարեցնում ադրբեջանական դիրքը (տեսանյութեր)«Հրապարակ». Տուրիստն ապշել է. մեքենայի պատուհանն իջեցրել են ու 100 դոլարանոցների տրցակ նետել ճամփեզրի մարդկանց